Թող գան, մեզ ասեն՝ անասուն մի պահեք. Բողոքի ակցիան
Գեղարքունիքի Մեծ Մասրիկում բողոքի ակցիան շարունակվում է, նրանք պահանջում են դադարեցնել արևային կայանի շինարարությունը, թույլ տան, որ իրենց անասուններին տանեն արոտավայրեր։
«Մի հեկտար չի, երկու հեկտար չի։ Մարդկանց կարծիքը հաշվի չեն առել, համայնքում 2500 բնակիչ կա։ Գյուղացու կարծիքը ոչ մեկ չի հարցրել։ Ասում են՝ կոռուպցիայի դեմ են պայքարում, սա կառուպցիա չի՞։ Կառավարությունից թող գան, մեր հարցերին պատասխանեն։ Գան, ասեն, ախպեր ջան, էս հողի տեղը քեզ ուրիշ ենք տալիս, կամ գան, ասեն՝ անասուն մի պահեք, ուրիշ բանով զբաղվեք, ու ցույց տան, թե ինչով զբաղվենք»,- ասում է ակցիայի մասնակից բնակիչներից մեկը։
Նրաք ակնկալում են, որ կառավարությունից, գյուղատնտեսության նախարարությունից մի պաշտոնյա գնա, հանդիպի իրենց հետ ու պատասխանի իրենց հարցերին։
Բնակիչներն ասում են՝ հանդիպել են Վարդենիսի փոխքաղաքապետի հետ, ասել են, այս խնդիրն իրենք չեն կարող լուծել, իսկ կառավարությունից դեռ որևէ մեկը չի եկել իրենց հետ հանդիպման։
«Արոտավայրերը դարձրել են ոչ բերրի հող, հիմա դրա վրա ինչ-որ բաներ պետք է կառուցեն, բերել արևային կայաններ են դրել։ Թուրքի բերանն ենք ապրում»,-ասացին նրանք՝ նշելով, կառավարությունը պետք է անի ամեն բան, որ մարդիկ հաստատվեն այստեղ, ոչ թե մտածեն լքելու մասին։
Նրանք հիշեցնում են՝ հանքում բազմաթիվ մարդիկ էին աշխատում, փակվելուց հետո շատերը մնացել են առանց աշխատանքի։
Մարդիկ պնդում են՝ այստեղ անպիտան հող գոյություն չունի, մի մետր այն կողմ հացահատիկ է աճում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան