«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը անհատույց, կառուցապատման իրավունքով կատարում է 9 հողակտորի հողհատկացում
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված հողերից մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով կատարում է 9 հողակտորի հողհատկացում: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
«Համաձայն Կառավարության 18.12.2008թ. N 1578-Ն որոշման՝
Մրցութային փաթեթներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝
ա. հողամասի մակերեսը,
բ. վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքի ժամկետները,
գ. կառուցապատման դեպքում՝ դրա իրականացման ժամկետը,
դ. հողամասի համար առաջարկվող վարձավճարի չափը,
ե. նախատեսվող ներդրումների չափը՝ կցելով ֆինանսական երաշխիքները (Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջների),
զ. շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները,
է. բնության հատուկ պահպանվող տարածքների առանձնացված համապատասխան գոտիների նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերում վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով իրականացվող գործունեության համապատասխանությունը.
Մրցութային փաթեթներին ներկայացվող պայմաններն են։ Ընդ որում, վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունք ձեռք բերելու դեպքում մրցութային փաթեթներին պարտադիր ներկայացվում եմ հետևյալ պայմանները՝
ա. ըստ անհրաժեշտության, սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության առկայությունը,
բ. տարածքի խմելու և կենցաղային ջրով ապահովումը,
գ. կեղտաջրերի լոկալ մաքրման կայանների (այդ թվում՝ սեպտիկ հորեր) տեղադրումը,
դ. սանհանգույցների առկայությունը,
ե. տարածքի սանիտարահիգենիկ պայմանների ապահովումը,
զ. ըստ անհրաժեշտության, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով փորձաքննական դրական եզրակացության ստացումը,
է. ըստ անհրաժեշտության, «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված կարգով համապատասխան շինարարության թույլտվության ստացումը։
Հիմք ընդունելով Կառավարության 12․04․2001թ․ N 286 որոշման 50-րդ կետի 2-րդ մասը սահմանվում է, որ ներդրումային ծրագրերը կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ լրացուցիչ պահանջներն ու պայմանները՝
1․ հողամասերը պետք է կառուցապատվեն ոչ հիմնական կառույցներով, հիմնականում մետաղական կամ փայտյա կոնստրուկցիաներով,
2․ պետք է կիրառվեն այլընտրանքային էներգիայի ստացման աղբյուրներ՝ Ֆոտովոլտային կայանների տեղադրման դեպքում՝ դրանք տեղադրվեն գետնից բարձր (շինությունների տանիքային հատվածում),
3․ իրականացնել տարածքի շուրջտարի գործունեության ծրագրեր,
4․ իրականացնել տարածքում հակահրդեհային պաշտպանության միջոցառումներ կամ բռնկված հրդեհների դեպքում աջակցել հրդեհաշիջման աշխատանքների իրականացմանը,
5․ ներկայացնել ներդրումների ծավալը, ժամկետը ու դրանց իրականացման ժամանակացույցը (բաշխումը ըստ տարիների), ինչը հանդիսանալու է պայմանագրի անբաժանելի մաս,
6․ ապահովել տարածքի համապատասխանեցումը հաշմանդամություն ունեցող անձանց համար,
7․ ներդրումների իրականացման ժամանակահատված սահմանել մինչև 5 տարի՝ չհաշված անհաղթահարելի ուժի ազդեցությունը,
8․ տարածքի ապահովում ավտոկայանատեղիով (ըստ անհրաժեշտության)
9․ սահմանել, որ նախատեսված ներդրումների ծավալի 80% ըստ ժամանակացույցի չիրականացնելու պարագայում այն հանդիսանալու է պայմանագրի միակողմանի լուծման հիմք,
10․կառուցապատման միավորների ճարտարապետա-հատակագծային նախագծերը կազմելիս արտաքին տեսքի ձևավորման մասը մշակել տարածքին և բնական լանդշաֆտներին համահունչ, ազգային ճարտարապետական արժեքների պահպանմամբ։
11․ հողամասի կառուցապատման իրավունքի օտարումը կարող է իրականացվել բացառապես հողամասի սեփականատիրոջ համաձայնությամբ, ինչը հանդիսանալու է պայմանագրի կետ»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան