Հիմա Խաչատուր Սուքիասյանը պետք է բանտում լիներ. Էդգար Ղազարյան
«Եթե երկիրը իրավական լիներ, հիմա Խաչատուր Սուքիասյանը պետք է բանտում լիներ, այլ ոչ թե Սահմանադրության վերաբերյալ կարծիք հայտներ»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նրա խասքով՝ ազատության մեջ գտնվելուց զատ Խաչատուր Սուքիասյանը նաև դատողություններ է անում Ցեղասպանությունը չճանաչելու և Սահմանադրության փոփոխության մասի։
«Ասում է, քանի որ iPhone-ը փոխվելուց մարդկանց մոտ գրավչություն է առաջանում գնալ նոր iPhone գնել, հարցնում է՝ բա Սահմանադրությունն ինչո՞ւ է մնացել։ Սուքիասյանի մտածողության աստիճանն է, որ iPhone-ը փոխվել է, 15-րդն է արդեն, իսկ մենք դեռ iPhone 9-ի Սահմանադրությունով ենք»-արձանագրեց Ղազարյանը և հարցրեց, թե ամեն iPhone փոխելուց ինչու նա չի փոխում «Հայէկոնոմբանկի» կանոնադրությունը։
Հայտնելով, որ Սուքիասյանի կինը համարվում է «Գռզո պլազա» ՍՊԸ-ի 25 %-ի սեփականատերը՝ Էդգար Ղազարյանը հիշեցրեց, որ խոսքը գնում է այն տարծքի մասին, որը Սուքիասյանն ընդամենը 5600 դոլարով գնել են Վահագն Խաչատուրյանից, երբ վերջինս եղել է Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ։
Հիշեցնելով, որ տարածքը գնել էին, որպեսզի պատկերասրահ կառուցեին ժամանակակից հայ նկարիչների համար՝ բանախոսը նկատեց.«Փաստորեն այսօր այդ շենքում վաճառվող «Ադիդաս» տարբերանշանի հագուստենը և «Թրեյք»-ի հեծանիվները ժամանակակից հայ նկարիչների սետղծագործություններն են։ Ներկայում այդ տարածքում 1 ք/մ տարածքը 5000 դոլարից թանկ է, իենք ամբողջ շենքն գնել է 5600 դոլարով»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ ինշուրանս»-ից կատարված պետգնումների ընդհանուր գումարը նվազել է
- Միգուցե 100 տարի առաջ ինտերնետ ունենայինք, ցեղասպանություն չլիներ. Խաչատուր Սուքիասյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան