Զանգվածային խուզարկություններ՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ծառայողները, ունենալով տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի խցերում պահվում են արգելված իրեր, ինչպես նաև որոշ ազատազրկված անձինք ձեռք են բերել առավելություններ այլ ազատազրկվածների նկատմամբ, փետրվարի 9-ին Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են հատուկ միջոցառումներ, որոնց շրջանակներում զանգվածային խուզարկություններ են կատարվել հիմնարկի խցերում։Այս մասին տեղեկացնում են քրեակատարողական ծառայությունից։
Արդյունքում՝ տարբեր խցերից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսի պարագաներ, առանց ակցիզային դրոշմանիշների մեծ քանակությամբ ծխախոտ, ինքնաշեն ոգելից խմիչք, այլ արգելված իրեր, ինչպես նաև խցերից դուրս են բերվել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող կահույք և էլեկտրատեխնիկա։
Առանց ակցիզային դրոշմանիշների ծխախոտի շրջնառության մասով Քրեակատարողական ծառայությունը համապատասխան նյութերն ուղարկել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե։
Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի հանձնարարականով նշանակվել է ծառայողական քննություն՝ արգելված իրերի ներթափանցման ուղիները պարզելու համար։
Քրեակատարողական ծառայությունը օրենքի և իր լիազորությունների շրջանակներում շարունակելու է անզիջում պայքարը քրեական ենթամշակույթի և արգելված իրերի շրջանառության դեմ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան