Թշնամին Վարդենիսի սարերից իջնելուց խալաստոյով հասնելու է Երևան և 70 մլն դրամի հրապարակի էդ ջահերը տալու է գլխներին. Վարդենիսցի ցուցարար
«Վարդենիսի հարակից բոլոր բարձունքներում 90%-ով լամուկներն են, իսկ ովքեր նրանց դեմը կանգնած են, չնչին աշխատավարձով՝ կյանքը, երեխաներին թողած, մեկը զոհված եղաբայր ունի, մյուսը կորցրած հայր և բոլորով պահում են սահմանը»,-հայտարարեց Վարդենիս քաղաք մտնող ճանապարհին բողոքի ակցիա իրականացնող Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ Դավիթ Գասպարյանը։
Բնակիչներ դեմ են, որ Վարդենիսից տեղափոխեն անձնագրային և վիզաների բաժինը, մինչ այդ էլ զինկոմիսարիատն էին տեղափոխել Մարտունի քաղաք։
Գասպարյանի խոսքով, որևիցեր մեկը չգիտի, թե ինչ է կատարվում Վարդենիսին հարակից դիրքերում և ներկայում պետական կառույցները հեռացնելով ավելի են բարդացնում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կյանքը։
«Թող շահագրգռեն, որ այսքան տղամարդը չգնա ռսի ձեռքի տակ բետոն թափի, կամ պատերը ծեփամածիկ քսի, թող փող տան, բոլորն էլ մահապարտ տղա են, գնան իրենց տան, երկրի համար սահման կանգնեն, իմանան, թե ինչի համար են կանգնում, ոչ թե բերեն երկու մեքենա, վրան երկու լուսարձակ, նրանց փող տան, նրանք նստած այդ փողն ուտոն, իսկ այստեղ կանգնած ժողովրդի վիճակը նայեք»-հայտարարեց քաղաքացին և շարունակեց. «Ես սահմանամերձն է։ Այն ժամանակ Արցախն էր մեր դարպասը, հիմա չունենք այն։ Եթե որևէ մեկին թվում է, թե այս սարը, որ թշնամին իջավ իրենց մոտ լավ է լինելու, սխալվում են, հաստատ այդպես չի լինի։
Վարդենիսի սարերից իջնելուց, խալաստոյով հասնելու են մինչև Հանրապետության հարպարակ և էն 70 մլն դրամի դրած երեք ջահերը տալու են գլխներին»։
Դավիթ Գասպարյանը տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս առաջ իրենց եկեղեցում իրեն տեսել է, շարունակեց. «Ես իրեն դիմել եմ, ասել, որ սահմանամերձ բնակավայրում զենք է պետք բնակիչներին։ Գնաց ու գնաց Նիկոլ Փաշինյանը։
Պարո՛ն Փաշինյան, ես այն տղան եմ, որ ձեզ տեսել եմ եկեղեցում, ևս մեկ անգամ խնդրում եմ զենք, զորք, որ 67 տարեկան երկրապարհը գնա իր թոռին սիրի։ Դու երիտասարդներին շահագրգռի, թող գնան մահապարտ դառնան, մեզ մահապարտներ են պետք։
Տղաներին շահագրգռեք, մի տարեք սարքեք կապույտ գույն, բերեք թող գնան սարերը պահեն։ Տեղի բնակիչներին շահագրգռեք, որ Վարդենիսը չդատարկվի՝ դառնա Աղդամ»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր մեռել կտանեն Մարտունիում կֆռցուն՝ հետ կբերեն, էդ մեռել մեղք չէ՞. Վարդենիսի բողոքի ակցիայի մասնակից
- Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են գլխավոր ճանապարհը