Եթե այն իրենց անպատասխանատու աշախատանքի արդյունք է, ապա այդ մարդիկ չպետք է մեզ հետ աշխատեն. Տիգրան Ավինյան
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի՛ն, համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի վերականգնվեն կամ փոխարինվեն նստարանները, և, ենթադրաբար, պատասխանատվությունը դրվում է մատակարարի վրա, պարո՛ն Մխիթարյան»,-Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ վարչական շրջանի ղեկավարին դիմեց Տիգրան Ավինյանը՝ այն բանից հետո, երբ զեկուցվեց, որ վարչական շրջանում նստարարններ տեղադրվել են նախագծից շեղումներով և փայտի որակն էլ չի համապատասխանել հաստատված չափանիշներին։
Վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտնեց, որ մատակարարը գրավոր պարտավորություն է տվել, որ 20-օրյա ժամկետում թերությունները կվերացնի։
«Ես ուղղակի պետք է խնդրեմ, որ նման դեպքեր ուղղակի չարձանագրվեն համացանցում, որովհետև դուք ունեք աշխատակիցներ և ենթադրվում է, որ ինչ-որ աշխատակիցներ իրենց գործը լավ չեն կատարել, թերացել են, հետևապես համապատասխան կարգապահական տույժերի պետք է ենթարկվեն։ Սա ձեզանից առաջ է սկսվել այդ գրոծընթացը, մենք ձեզանից առաջ էինք նկատել որ այդ աթոռների հետ կապված խնդիր ունենք, ես խնդրում եմ համապատասխան միջոցներ ձեռնարկել»,-վարչական շրջանի ղեկավարին դիմեց Ավինյանը։
Հայտարարելով, որ նման գործելաոճն անընդունել՝ Երևանի քաղաքապետը հավելեց. «Եթե երևանցիներն ինչ-որ բանի համար վճարում են, ապա այդ վճարմանը համապատասխանաբար պետք է պատասխանատվությամբ վերաբերվեն։ Ես չեմ ուզում կանխավարկած ունենալ, որ այդտեղ քրեական տարրեր կան, բայց այնուամենայնիվ, եթե այն իրենց անպատասխանատու աշախատանքի արդյունք է, ապա այդ մարդիկ չպետք է մեզ հետ աշխատեն»։
Հարակից հրապարակումներ`
- Լսել եմ, որ դուք ինչ-որ քննարկումներ եք ունեցել կիսամասնագիտական. Տիգրան Ավինյան
- Ավինյան. Մեր սպասածից մի փոքր էլ ավել բեռնաթափում տեղի է ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան