Ադրբեջանն անօգուտ է համարել Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզները
Ադրբեջանում դժգոհ են Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզներից։ Այդ երկրի Ականազերծման Գործակալությունը հայտնել է, որ ներկայացված թղթերը հիմնականում Քարվաճառի շրջանի Մուրովդաղի լեռնաշղթան շրջապատող ականապատ դաշտերից: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Կարգավորող տեխնիկական կանոններին համապատասխան՝ ականապատ ձևաթղթերում նշվում են ականների տեսակները, քանակը, տեղադրված ականների միջև եղած հեռավորությունները, տեղադրման եղանակների և ապաստանի մասին տեղեկությունները: Սակայն, ինչպես նախկինում, ներկայացված տվյալները ոչ ճշգրիտ և թերի են։ Ձևաթղթերի վերլուծությունից հետո պարզվել է, որ նշված տվյալները չեն համընկնում իրական ականապատ դաշտերի հետ, իսկ կետերի կոորդինատները սխալ են և անօգուտ»,- նշել են գործակալությունում։
Հարակից հրապարակումներ`
- Մհեր Գրիգորյանի գրասենյակ. Այսօրվա հանդիպմանը ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել
- Ալիևը հաջողեցրել է Փաշինյանի քաղաքական հակառակորդների կալանքի երկարաձգման դիմաց նրանից պոկել ականապատ դաշտերի քարտեզները՝ որպես բոնուս. Սողոմոնյան
- Քարտեզների փոխանցումը Բաքվում ոչ թե բարի կամքի արտահայտություն է ընկալվում, այլ՝ ճնշման արդյունք. Մհեր Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին