Սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորման դեպք, սննդամթերքը տարվել է լաբորատոր փորձաքննության
«Սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի «գերֆանտաստիկ» ու «գերպրոֆեսիոնալ» աշխատանքի արդյունքում, ԿԱՆԽՎՈւՄ են ոչ թե թունավորումները, այլ թունավորման մասին տեղեկատվական հոսքերը: Թունավորում կա, բայց կարևորը ոչ մեկ այդ մասին չգիտի»,- գրել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիոպյանը։
Գրառման կապակցությամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից Panorama.аm-ին հայտնեցին. «Մեզ միայն մեկ մարդու թունավորման մասին է տեղեկություն տրվել ՀՎԿԱԿ-ից, դեռ ուրբաթ օրը, նույն օրն էլ ստուգում է սկսվել, առկա սննդամթերքը տարվել է լաբորատոր փորձաքննություն։ Օրենքով սահմանված ընթացակարգով կլինի լաբորատոր հետազոտության արդյունքը, որը կհրապարակենք»։
Մինչդեռ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խոսքը վերաբերում է ավելի քան 10 հոգու թունավորման մասին, նրանք սնվել են Պուշկին փողոցում գտնվող սննդի օբյեկտներից մեկում։
Մանրամասները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից Panorama.am-ը կփորձի պարզել ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան