«Ժողովուրդ». Դավիթ Բալայանի հարցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում է, և ստուգվում է նրա բարեվարքությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ դատական համակարգը ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի փաթեթը ուղարկել է Ազգային ժողով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Բալայանի հարցը այս պահին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում է, և ստուգվում է նրա բարեվարքությունը։ Առաջիկայում հանձնաժողովը ՍԴ դատավորի թեկնածուի բարեվարքության եզրակացությունը կուղարկի Ազգային ժողով, որտեղ էլ վերջնականապես կորոշեն քվեարկության օրը։ Ինչ է սպասվում ԱԺ-ում՝ կհետևենք զարգացումներին։
Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել էր Երևան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը մի քանի ամիս առաջ էր ԲԴԽ-ից գնացել ու ԱԺ-ում ընտրվել էր Վճռաբեկ դատարանի դատավոր։ Դատավորները 158 ձայն տվեցին Դավիթ Բալայանին։
Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական տվեց, և ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները:
Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր և այդ պատճառով հրաժարական տվեց ՍԴ դատավորի պաշտոնից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։