Եվրոպառլամենտն Արցախում տեղի ունեցածը որակում է որպես էթնիկ զտում, իսկ Հայաստանի ԱԺ-ն ոչ մի բանաձև չի ընդունել. Դեմոյան
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է.
«Այդ ինչպե՞ս է ստացվում, որ 2023 թ. հոկտեմբերի 5-ին Եվրոպառլամենտը բանաձև է ընդունում ու Արցախում տեղի ունեցածը որակում է որպես էթնիկ զտում, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մինչ օրս ոչ մի հայտարարություն, ոչ մի բանաձև չի ընդունել: ՈՉ ՄԻ: Սահմանադրությունը փոխել ցանկացողների երազները մի պահ ընդհատեմ հետևյալ հիշեցումներով:
Հիշեցում 1.
2023 թ. արցախահայության դեմ իրականացված շրջափակումն ու դրան հաջորդած էթնիկ զտումն ու բռնագաղթը ցեղասպանական գործողություններ են, որոնք պատժելի են միջազգային իրավունքի համաձայն:
Հիշեցում 2.
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը տակավին դրված է էթնիկ զտումներ և ցեղասպանական գործողություններ իրականացնելու համար հիմք հանդիսացած նոյեմբերի 9-ի հայտարարության տակ: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ տակավին նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը կատարելու պարտավորություն ունի, չնայած որ հայտարարվել է, որ մյուս երկու կողմերի համար այն չի գործում: Կարճ ասած, չկա տրամաբանական հակագործողություն ՀՀ կողմից:
Հիշեցում 3.
Միայն Ադրբեջանի ղեկավարությունն ու զինուժը չէ, որ պատասխանատվություն են կրում այդ հանցագործությունների համար:
Հիշեցում 4
ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես ճանաչել է այլ ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանությունների պատմական փաստը»:
Հարակից հրապարակումներ`
- Բռնագաղթած արցախցիներից 12618-ը լքել է Հայաստանը՝ նրանցից վերադարձել է 5473-ը
- Միգրացիոն ծառայության կողմից արդեն 114 հազարից ավել բռնագաղթածի հաշվառում կա.Նարեկ Մկրտչյան
- Ադրբեջանի նպատակը Արցախի ամբողջական հայաթափումն է՝ ցեղասպանության գնով. «Ապրելու երկիկր»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան