«Հրապարակ». Դատարանը բավարարել է Մոհամմեդ Մահդի Մոհամմեդ Մուքարմեայի հայցադիմումը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարչական դատարանը բավարարել է Մոհամմեդ Մահդի Մոհամմեդ Մուքարմեայի հայցն ընդդեմ ՀՀ նախագահի՝ պարտավորեցնելով ՀՀ նախագահին Մոհամմեդ Մուքարմեային ՀՀ քաղաքացիություն շնորհել։ Գործի դատավարական նախապատմությունից տեղեկանում ենք, որ Մոհամմեդ Մահդի Մոհամմեդ Մուքարմեան ամուսնացել է ՀՀ քաղաքացի Լ. Տոնոյանի հետ և ստացել ժամանակավոր կացության կարգավիճակ։
2021-ին հայցվորը դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, սակայն Վահագն Խաչատուրյանը Նիկոլ Փաշինյանից ստացել է դիմումը մերժելու որոշման նախագիծ ու ստորագրել այն՝ դատարանում պատճառաբանելով, որ «եթե վարչապետը մերժել է, ապա նախագահը չէր կարող չստորագրել»։ Արդյունքում դատարանը փաստարկված չի համարել հանրապետության նախագահի, վարչապետի, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության բերած հիմնավորումները՝ բավարարելով Մոհամմեդ Մահդի Մոհամմեդ Մուքարմեայի հայցադիմումը։ Իսկ թե ինչու է Փաշինյանը որոշել, որ անձը չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա, պատմությունը լռում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: