Իրավունք 15:12 13/02/2024 Հայաստան

Սուտ եք ասում. Մալյանի փաստաբանը՝ փորձագետին

«Սուտ եք ասում»,-այսպես արձագանքեց Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ արձագանքելով հոգեբանական փորձաքննություն իրականացրած մասնագետի՝ փորձագիտական ստաժի մասին պատասխանից հետո։

Մասնագետը խնդրեց որակավորումներ չտալ, դատավորը սպառնաց նախազգուշացում հայտարարելով։

«Պարոն Աթանեսյանը, Ձեզ մեկ անգամ զգուշացրեցի, Ձեր արտահայտություններում կոռեկտ եղեք, դա Ձեր կարծիքն է, Ձեր մեջ պահեք»,-ասաց դատավորը։

Աթանեսյանն ասաց՝ այդ ամենը հայտնում է դատավորի համար, որպեսզի կարողանա որոշում կայացնել։

«Ինձ պետք չէ, ես կորոշեմ։ Ես ձեզ զգուշացրեցի ավելորդ բառեր չհնչեցնելու համար»,-ասաց դատավորը՝ կոչ անելով երկխոսության չվերածել։

Նշենք, որ Նարեկ Մալյանի գործով  մեղադրական եզրակացության համաձայն.

«Նարեկ Բորիսի Մալյանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց, հավաքված ակցիայի մասնակիցներին ու ֆեյսբուքյան տիրույթում նրա ուղիղ միացմանը հետևող օգտատերերին հրապարակայնորեն ցուցադրվող տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, այն է՝ «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում իր անվամբ գրանցված էջից ուղիղ միացմամբ տեսաուղերձով հրապարակային կոչ է արել անձանց որոշակի խմբի՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելությանն ու անհանդուրժողականությանն ուղղված հրապարակային խոսք, այն է. «հիմա գործողությունների ժամանակն ա, բոլորով, ով ուզում ա գործողության, թող հելնի գա, էս գործողություններին ներկա լինի: էս դավաճանները նորից մարտի մեկ էին ուզում սկսեին ստեղ, կրակեցին, եսիմ ինչեր արեցին, իմ ինֆորմացիայով դավաճան Նիկոլն ա հրամանը տվել մարդկանց վրա կրակելու, բայց ինչպես տեսնում եք ոչ մեկի տանձին չի, կանայք կան ստեղ, լիքը մարդ կա, ոչ մեկի պետքը չի նույնիսկ, բոլորը գոռում են՝ Նիկոլ դավաճան, ու ես ուղղում եմ բոլոր ՔՊ-ականներին խոսքս, որ դուք պտի ընտրեք՝ դուք էս բոզի տղու հետ էք և դուք էլ եք բոզի տղա, (այնուհետև տեսախցիկը պահելով՝ ակցիայի մասնակիցների ուղղությամբ) այ էս ժողովուրդը հատ-հատ գալու ա ձեր տուն՝ կոֆե խմելու ձեր մամաների հետ, այ սենց, այ էս ժողովուրդը գալու ա բոլոր ՔՊ-ականների տուն՝ կոֆե խմելու ՔՊ-ականների մայրիկների հետ, անպայման կզբաղվեմ, որ բոլորի տվյալները, որտեղ են մնում, ով ա իրանց մաման, ով ա իրանց քուրը, ախպերը, բան, սաղ պետք ա հրապարակվի, այ էս մարդիկ պտի գան էդ մարդկանց տնեցիքի հետ կոֆե խմելու, անպայման, ու ես էլ, անկեղծ ասած, մեծ սիրով կառաջնորդեմ էդ մարդկանց: Հիմա էս պահի դրությամբ ոստիկանությունը կանտռոլը կորցրել ա, ոստիկանությունը որևէ իրավիճակի կանտռոլ չի կարողանում իրականացնի, սա ձեզ ասում եմ՝ որպես ոստիկանության շատ երկար տարիների աշխատող, բացարձակ որևէ կանտռոլ չունի։

Բերեցին զվուկը, հես ա, այստեղ հեսա տեղադրում են արդեն ձայնային բանը, հուսով եմ զավզակներ չեն խոսալու, և անձամբ ես կփորձեմ, եթե ինչ-որ մի զավզակ մոտեցավ և էշ-էշ խոսաց, շպրտեմ ըտե հարթակից ներքև, որտև գործողությունների ժամանակն ա: Ոստիկաններին կոչ եմ անում ժողովրդի դեմ դուրս չգալ, որովհետև արդեն անիմաստ ա, դավաճանները այլևս չունեն կանտռոլ ոչ մի բանի վրա, սրանց վերջն արդեն երևում ա, իրանք էլ չեն կարա երկար ժամանակ պախկվեն ոստիկանների հետևում, որովհետև ոստիկաններն էլ են մարդ, տեսնում են, չեն ուզում, որ մարդիկ իրանց հանկարծակի ինչ-որ մի պահ դավաճան ասեն, թուրք ասեն, Ալիևի ծառա ասեն: Դուք գիտեք, որ Նիկոլը գնաց Պրագա, Պրագայում հրաժարվեց Ադրբեջանից, իրա իշխանությունը, իրա ոռը պահելու համար, իրա էլիտար ընտանիքը էլիտար կայֆերի մեջ պահելու համար, գնաց Պրագայում հրաժարվեց Ադրբեջանից, բանը՝ Արցախից, ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, ինչից հետո Ալիևը հնարավորություն ստացավ արգելափակելու Լաչինի միջանցքը, տեղյակ էք էդ պատմությունից, արդեն քանի ամիս, դեկտեմբերից մինչև հիմա, համարյա արդեն մի տարի, նու 10 ամիս արգելափակված ա, էսօր էլ Ալիևը՝ Նիկոլի զույգ ախպերը, էլի Նիկոլի պասից սկսեց ռազմական գործողություն: Իջեք ստեղ, բոլորը թքած ունեն Նիկոլի ռումբերի վրա, Նիկոլի կրակոցների վրա։ Ընդհանրապես ես ոստիկանությունից իմ ներքին ինֆորմացիան եմ ստանում, որ ոստիկաններն էլ են շատ ընենց անհավես՝ Նիկոլի պահով, ու սենց ասեմ, մի հատ լավ շարժենք, սաղ նորմալ, ճիշտ կգա, կընկնի իրա տեղը: Բոլոր էն ՔՊ-ականները, ովքեր որ չեն ուզում Նիկոլի հետ էս դավաճանությունը կիսեն և իրանց անունները մաքրեն, կարծում եմ, դեռ հնարավորություն ունեն դա անելու, մնացածը՝ ովքեր համարում են, որ իրանց մամաները բոզեր են, թող համարեն, մենք էլ կհամարենք, խնդիր չկա, իրանց ըտենց էլ կասենք, կասենք՝ բոզի տղերք, ոբշեմ սաղին ըտենց ինչ-որ կհալածենք»։

ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:23
Խոշոր ավտովթար «Mercedes»-ի ու «Volkswagen Golf»-ի մասնակցությամբ, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Փետրվարի 24-ին, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 53-ամյա Ռուբեն Ո․-ի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Մինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:...
Աղբյուր` Panorama.am
20:54
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
20:44
Թաքուն ընթացակարգով կառավարությունը պատրաստվում է «Լիդիան Արմենիա»-ին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ․ Թեհմինե Ենոքյան
Բնապահպան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Առանց կառավարության նիստի թաքուն ընթացակարգով...
Աղբյուր` Panorama.am
20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Վաղը կշարունակվեն «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վաղը՝ փետրվարի 25-ին ժամը 13:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նկատելիորեն նվազում է
Գերմանիայի ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}