Հայաստանից օտարերկրյա կապիտալը դուրս է գալիս ապագայում թուրքական կապիտալով տեղը լրացնելու համար. Նաիրի Սարգսյան
Օրերս պաշտոնական հայտարարություն տարածվեց, որ Արդշինբանկը HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության է եկել ՝ Հայաստանում գործող բանկի մասնաճյուղը ձեռքբերելու շուրջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Վիվա-ՄՏՍ հեռահաղորդակցության առաջատար օպերատորի վաճառքի մասին։ Փորձագիտական շրջանում գործարքը գնահատեցին որպես Հայաստանից օտարերկրյա կապիտալի արտահոսքի փաստ։
Արձանագրվող տենդենցների և Հայաստանի ներդրումային միջավայրի շուրջ Panorama.am-ը զրուցեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ։
Ն. Սարգսյան-Այդ ամենի միտումը տեսնում եմ միայն քաղաքական դաշտում, ՀՀ-ի ավտանգավորության գոտու ավելի խորացման մեջ։ Սա ուղիղ ցուցիչ և մեսիջ է մեր հանրությանը, որ Հայաստանի շուրջ ինչ-որ նոր վերադասավորումներ են տեղի ունենում։ Քանի որ ունենք տեղակատվության էական բացակայություն, այն կարող ենք մի քանի ասպեկտներով բացատրել։
Տարբերակներից մեկն այն է, որ նախապատրաստվում է Հայաստանը դարձնել Լիբանան, այսինքը՝ ներքին խժդժություներ հրահրել և անկայուն գոտի դարձնել։ Նման անկայուն գոտիներում միջազգային կապիտալը, իհարկե, անելիք չունի, քանի որ կապիտալը սիրում է հանդարտ, կայուն և տեսանելի միջավայրեր։
Քանի որ դուրս է գալիս մասնավորապես արևմտյան կապիտալը, ապա ակնհայտ է դառնում, որ կա աշխարհաքաղաքական կոնսենսուս Հայաստանի՝ ոչ Արևմտյան կողմնորոշման մեջ և Արևմուտքի կապիտալը նախապես Հայաստանից դուրս տանելով՝ ապահովագրվում է ապագա կորուստներից։
Երրորդ տարբերակն այն է, որ ինչ այս իշխանություններն են, մանավանդ սեպտեմբերի 44-օրյա պատերազմից այս կողմ, անընդհատ պրոթուրքկան և պրոադրեբեջանական քաղաքակնություն է վարվում՝ չի բացառվում, որ տարածաշրջանում էական խաղացող է դառնում Թուրքիան և ՀՀ-ն հենց այդպիսի արտաքին քաղաքականություն է որդեգրում։ Այժմյան օտարերկրյա կապիտալը դուրս է գալիս, ապագայում թուրքական կապիտալով տեղը լրացնելու համար։ Իմ կարծիքով, սրանք են, հավանական սցենարները։
Panorama.am-Կառավարության վարած տնտեսական քաղաքակնությունը նպաստե՞լ է մեր երկիր արտաքին ներդրումների ներգրավմանը՝ պատերազմից առաջ և հետո։
Ն. Սարգսյան- Մենք նախ տնտեսական քաղաքականություն չունենք։ Շատ դեպքերում մենք ունենք բնականոն, տեղի ունեցող տնտեսական գործընթացներին բացասական միջամտություն։ Այլ հարց է քաղաքականություն չունենալը և այլ հարց է մի հատ էլ եղածի վրա հետևողականորեն ճնշելը։
Մենք չունենք ներդրումային քաղաքականություն, դրա վառ ապացույցն է վերջին տարիներին անընդհատ հրապարակվող օտարերկրյա զուտ ներդրումների փոփոխությունները։ Եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ վերջին տարիներին մենք ունեցել ենք օտարերկրյա ուղղակի ներդրումներ բացառապես հանքարդյունաբերության, էլէկտրաէներգիայի և ավիացիայի ոլորտում։ Վերջինս պետական բավականին մեծ ծախսվող գումարներից հետո սնանկացավ և փակվում է։ Իսկ այդպիսի ներդրումները կարող է թվալ, թե իրական են եղել, բայց ընդամենը բաժնետերերի փոփոխություն է տեղի ունեցոլ, որը համարվում է օտարերկրյա ներդրում։ Այսինքը՝ մի բաժնետիրոջը փոխարինել է մյուս բաժնետերը։ Դրանից բացի այլ ներդրումներ ՀՀ-ն չունի։ Սա փաստացի իրավիճակն է, իսկ կարող է այսպիսի իրավիճակում ունենալ, թե ոչ՝ սա էլ առանձին պատասխան է։
Կրկնեմ՝ սովորաբար կապիտալները չեն գնում անկայուն միջավայրեր, պատերազմի ամենօրյա սպառնալիք ստացող և պատերազմի վտանգի առջև կանգնած երկրներ, չեն գնում այնպիսի երկրներ, որտեղ հարկաբյուջետային քաղաքականությունն անկայուն է, դրամավարկային քաղաքականությունը՝ շատ ավելի անկայուն, որտեղ պետական իշխանություններն ադեկվատ չեն և որոշումները կայացնում են, ոչ թե տնտեսության կամ ներդրումների խթանման անհրաժեշտությունից ելնելով, այլ որոշումները կատարվում են ըստ ճաշակի, շատ դեպքերում՝ չգիտակցված, առանց հասկանալու, կամ որոշակի դեպքերում էլ նաև տնտեսական քաղաքականության տապալմանն ուղղված, ուղղորդված եղանակով։ Նման երկրներ չեն կարող ներդրումներ գալ, ավելին ներդրումը, կապիտալն արտահոսում է Հայաստանից, քանի որ այսպիսի անկայում միջավայրում նույնիսկ տեղական ներդրողները գերադասում են սեփական ներդրումները դիվերսիֆիկացնել այլ երկրներ, որտեղ, իրենց իսկ գնահատմամբ, կան ավելի կայուն միջավայրեր։
Վերջին երկու տարիներին սկզբնական փուլը սկսվեց բնակարանային ձեռքբերումների նվազման տեսքով, այնուհետև սկսվում է արդեն որոշակի բիզնես միջավայրերից ներդրումների արտահոսքն ՀՀ-ից։ Ավելի վատթար իրավիճակում ենք աշխատողների արտադրողականության հետ կապված։ Օրինակ, վերջերս պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ունենք զորակոչվող զինծառայողների թվաքանակի 40 %-ով կրճատում։ Սա նշանակում է, որ 18 տարին լրացած հայ երիտասարդը կամ ծնվել է այլ երկրներում և ՀՀ քաղաքացիություն չունի, կամ մինչև չափահաս դառնալը հասցրել է փոխել քաղաքացիությունը, որովհետր 18-27 տարեկան երիտասարդության միակ մտածմունքը փաստացի չզոհվելն է, կենդանի մնալն է և այդպիսի մտահոգ քաղաքացու մոտ, բնական է, արտադրողականություն չի կարող լինել։ Այդպիսի արտադրողականության բացակայությունն էլ խոչընդոտում է ներդրումների աճին։
Հարակից հրապարակումներ`
- Արդշինբանկը գնում է HSBC բանկը
- Վիվա-ՄՏՍ. «Էլեկտրական հովիվներ»՝ խրտվիլակների փոխարեն. նոր տեխնոլոգիաներ գյուղերում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկային պորտֆելի մի մասը վաճառել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան