«Փաստ». Նարեկ Նալբանդյանը որոշել է սուպերմարկետների ցանց բացել
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, գործարար Նարեկ Նալբանդյանը, որը գործունեություն է ծավալում մի քանի ուղղություններով, հիմա էլ նոր ծրագիր է սկսել: Ինչպես հայտնի է, վերջերս պաշտոնապես բացվեց Ծաղկաձորի Eighty Eigth (նախկին «Գոլդեն փելես») հյուրանոցային համալիրը, որը 2022 թվականին գնել էր Նարեկ Նալբանդյանն ու ամբողջովին վերանորոգել և ռեբրենդինգի ենթարկել:
Վերջերս տեղեկացրել էինք, որ Նարեկ Նալբանդյանը նաև օղու արտադրության շուկա է մտել և արտադրում է «Նալբանդյան» պրեմիում օղիները: Եվ ահա, գործարարը որոշել է սուպերմարկետների ցանց բացել: Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկա օրերին տեղի է ունենալու ցանցի առաջին խանութի բացման արարողությունը:
Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նալբանդյանը ցանկանում է, որ «Էյթի էյթ» (88) անունը կրող ցանցը Հայաստանում լինի ամենամեծը։ Նպատակ կա այն արագորեն տարածել ամբողջ Հայաստանով մեկ, ինչպես նաև Հայաստանի սահմաններից դուրս»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։