Քաղաքական 21:07 13/02/2024 Հայաստան

Ադրբեջանի ռազմավարությունն ուղղված է մեր տարածաշրջանում թշնամանքի խորացմանը. Փաշինյան

ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ  Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը:

«Վարչապետը ողջունել է ՄԹ խորհրդարանականների այցը Հայաստան և անդրադարձել Հայաստան-Ադրբեջան սահմանին ադրբեջանական էսկալացիային:

«Պրն․ Ուիթինգդեյլ, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը մեր երկրում։ Ցավոք, Ձեր այցելությունը համընկավ նոր էսկալացիայի հետ Ադրբեջանի հետ սահմանում, Ադրբեջանը նախաձեռնեց նոր սադրանք, ինչի հետևանքով չորս հայ զինվոր է սպանվել։

Դժբախտաբար սա մի առանձին գործողություն չէ. մենք շարունակաբար տեսնում ենք ադրբեջանական սադրանքների շարք։ Ըստ մեր գնահատականի, դա Ադրբեջանի քաղաքականությունն է, ուղղված բոլոր հնարավոր միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը խաթարելուն։ Սրա մասին է վկայում նաև Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ագրեսիվ հռետորաբանությունը՝ համեմված Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային նկրտումներով։

Ակնհայտորեն, Ադրբեջանի կառավարության ռազմավարությունն ուղղված է մեր տարածաշրջանում թշնամանքի խորացմանը, ինչը շատ անհանգստացնող փաստ է։

Բայց չնայած այս բոլոր փաստերին, մեր կառավարությունը նվիրված է խաղաղության գործընթացին, քանի որ մեր համոզմունքն այն է, որ խաղաղության գործընթացը չունի այլընտրանք։ Իհարկե, մենք պետք է ամեն ինչ անենք խաղաղության գործընթացում հասնելու կոնկրետ արդյունքների, և մենք դա անում ենք։ Բայց դժբախտաբար, հնարավոր չէ դա անել առանց մյուս կողմի քաղաքական կամքի։ Եվ այսօրվա չորս զինվորի կյանք տարած միջադեպը ոչ միայն խաղաղության քաղաքական կամքի բացակայության, այլև թշնամանքը խորացնելու և ռազմական էսկալացիա ծավալելու Ադրբեջանի մտադրությունների մասին է վկայում:

Սրա մասին են վկայում երեկ և այսօր տեղի ունեցած իրադարձությունները: Ադրբեջանական մամուլը երեկ երեկոյան տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ այսօրվա միջադեպի հատվածում Հայաստանի դիրքապահը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Դրանից անմիջապես հետո Հայաստանի Ռազմական ոստիկանությունը հայտարարեց, որ այդ տեղեկությունների հիման վրա հետաքննություն է սկսվել, որովհետև ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների:

Եվ դա շատ հստակ ուղերձ էր Հայաստանի կողմից, և Ռազմական ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ հստակ ասվում էր, որ եթե այդ փաստն ապացուցվի, դա կնշանակի հրամանի խախտում՝ դրանից բխող իրավական հետևանքներով։ Բայց չնայած դրան, այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը սկսեց տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, և ինչպես նշեցի, դժբախտաբար չորս զինծառայող սպանվեցին։

Հարցը նույնիսկ երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցների հրամցրած միջադեպը չէ, որովհետև մենք շատ երկար ու բարդ սահման ունենք և եթե որևէ մեկն էսկալացիայի, խաղաղության գործընթացը վիժեցնելու պատրվակ է փնտրում, միշտ էլ կգտնի, թեկուզ լրատվամիջոցների հրապարակումների տեսքով: Ցավոք մենք շարունակաբար այս գործելակերպն ենք տեսնում Ադրբեջանի կողմից»,-նշել է  Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստան-Միացյալ Թագավորություն կապերին՝ նա գոհունակությամբ է նշել, որ վերջին տարիներին առկա է նոր դինամիկա հարաբերություններում։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այդ դինամիկան ոչ միայն կշարունակվի, այլ կբարձրանա հարաբերությունների նոր մակարդակի։

Սըր Ջոն Ուիթինգդեյլը ցավակցություն և զորակցություն է հայտնել Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով զոհվածների ընտանիքներին և հայ ժողովրդին: Միաժամանակ, նա մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունների կապակցությամբ և ընդգծել խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն բազմակողմ համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ՀՀ կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերին, Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի:

ՄԹ խորհրդարանականներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար անձանց հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կարողություններին: Կարևորվել է նաև միջազգային հանրության կողմից աջակցությունը»-ասվում է լուրում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}