Ուղեվարձի նոր համակարգը կներդրվի այն ժամանակ, երբ սեպտեմբերին Երևան հասնեն նոր 171 ավտոբուսները. Սուրեն Գրիգորյան
«Այսօր ամենաակտիվ քննարկման առարկ է սահմանափակումների հարցը, և այս պահին ես կարծում եմ, որ պետք է հակվենք այն տարբերակին, որ վերացնենք տոմսային համակարգերից սահմանափակումները, այսինքն ուղևորությունների քանակը լինի անսահմանափակ»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ներկայացնելով Երևանում տրանսպորտի թանկացման վերաբերյալ նախագիծը:
Նրա ներկայացմամբ նախագծով նախատեսվում է մի քանի տոմսային փաթեթներ՝ ամսական, եռամսյակային, տարեկան, 70 րոպեի տոմս, որը ենթադրում է երկու տեղափոխում, մեկօրյա տոմս, մեկ շաբաթվա տոմս, նաև մինիմալ 10 փաթեթով լիցքավորվող տոմս:
Գրիգորյանն ասաց, թե գործող շարժակազմը փոփոխել են ոչ միայն համայնքային միջոցներով և ներկայում էական չափով սուբսիդավորվում է համայնքային բյուջեից:
«Սա նշանակում է, որ մեր հանրությունն այսպես, թե այնպես, առկա տրանսպորտային համակարգի համար վճարում է, և վճարելու է միշտ: Հարցն այն է, թե որ մասն է վճարվելու ուղևորափոխադրումներից, և որ մասն է վճարվելու համայնքային բյուջեից, ինչը նշանակում է ի հաշիվ այլ ոլորտների, օրինակ, նոր կառոցված մանկապարտեզի, նոր կառուցված ճանապարհի և այլն»,-հայտնեց փոխքաղաքապետը:
Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ հասարակական տրանսպորտի սուբսիդավորման չափը հասել է 7 մլրդ դրամի, որը գնալով ճում է, քանի որ շարժակազմը անըդնահտ համալրվում է։
«Այն շարժակազմերը, որում մարդիկ կռացած և արժանապատվությունը վիրավորող ձևով երթևեկում էին, պետք է վերացվի։ Իսկ նոր շարժակազմը, նոր որակը ենթադրում է նաև նոր՝ ավելի բարձր ծախսեր:
Անգամ եթե նախագիծը այս տեսքով ընդունվի, չնայած, հաշվի առնելով բոլոր քննարկումները, կարծում եմ՝ որոշակի փոփոխություններ կլինեն, անգամ այդ դեպքում մենք դուրս չենք գալիս սուբսիդավորման տրամաբանությունից»,-հայտնեց Գրիգորյանը և տեղեկացրեց, որ համակարգը կներդրվի այն ժամանակ, երբ սեպտեմբերին Երևան կհասնեն նոր 171 ավտոբուսները։
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ ավելի քիչ մուտքեր են անում կարմիր գծերի մասով, իրենց թվում է, թե ահռելի ավելացրել ենք վճարները. Ավինյան
- Տրանսպորտի թանկացման հարցը դուրս է բերվել նիստի օրակարգից