Երևանի ավագանու երկու անդամ դուրս եկան «Հանրային ձայն» խմբակցությունից
Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանը և Անուշ Գինոսյանը դուրս են եկել «Հանրային ձայն» խմբակցության կազմից՝ պահպանելով Երևանի ավագանու անդամի իրենց լիազորությունները։ Ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նաև հայտարարեց, որ ԿԸՀ-ի արձանագրությունների համաձայն, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամներ Նարինե Հայրապետյանի ու Սոնա Աղեկյանի մանդատները տրվել են Արմենակ Դանիելյանին և Սուսաննա Մելիքյանին:
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Հայկ Մարությանի մանդատը տրվել է նույն կուսակցության ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արամ Մանուկյանին:
Հարակից հրապարակումներ`
- Ավագանու նոր անդամներին մանդատներ տրվեցին
- Մարությանին զրկեցին Երևանի ավագանու մանդատից
- «Հանրային ձայնը» ապահովում է քվորում` ավագանու անդամներին մանդատից զրկելու համար
- Հայկ Մարությանն անակնկալ կերպով հայտնվեց ավագանու արտահերթ նիստին
- Երևանի ավագանու արտահերթ նիստը մեկնարկեց
- Վաղը Երևանի ավագանու նիստում կգումարվի՝ ավագանու 5 անդամի լիազորությունները դադարեցնելու մասին