Ամսական 700-800 հազար աշխատավարձ են ստանում, ասում են՝ ինձ ուղեվարձի ի՞նչ փաթեթ կառաջարկեք. Տիգրան Ավինյան
«Իրականում տրանսպորտի գնի հարցը միայն ֆինանսական խնդիր չէ, դա նաև շատ կարևոր սոցիալական հարց է և պետք է քննարկել ֆինանսական դժվարություններ ունեցողներին արտոնություններ տրամադրելու հարցը»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց Տիգրան Ավինյանը՝ ելույթ ունենալով ուղեվարձի թանկացման վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ։
Հայտնելով, որ խնամքի կենտրոններում հաճախ է տեսնում թոշակառուների, որոնք իրենց բազային եկամուտը վերադարձնում են պետությանը և նրանց մոտ գրեթե գումար չի լինում՝ քաղաքապետն ասաց, որ նրանց արտոնության տեսակը պետք է էականորեն տարբերվի մնացածից, ինչպես նաև արտոնություններ պետք է տրամադրվեն նաև ուսանողներին, դպրոցականներին, բայց ոչ բարձր աշխատավարձ ստացողին։
«Պետք է աշխատանքն իրականցվի թիրախային, որպեսզի սուբսիդիան տանք այն խմբերին, որոնք իսկապես դրա կարիքն ունեն։ Ասենք մարդիկ, որ ամսական 700-800 հազար աշխատավարձ են ստանում, ասում են՝ դե ես քիչ եմ տրանսպորտից օգտվում, իմ քիչ օգտվելու համար ինձ ի՞նչ փաթեթ կառաջարկեք։ Դե կներեք էլի՝ ոչ մի»,-ասաց Ավինյանը, պնդելով որ նրան թիրախային խումբ չեն, և նրաց կարող են թույլ տալ ամբողջ ծավալով վճարել տրանսպորտի համար, որպեսզի Երևանի քաղաքային իշխանություններն էլ հնարավորություն ունենան թիրախային խմբերին սուբսիադավորել։
Հարակից հրապարակումներ`
- Այսպես գյուղավարի քաղաք չեք կարող ղեկավարել. Պեդրո Զարոկյանը՝ Ավինյանին
- Մարդիկ ավելի քիչ մուտքեր են անում կարմիր գծերի մասով, իրենց թվում է, թե ահռելի ավելացրել ենք վճարները. Ավինյան
- Եթե այն իրենց անպատասխանատու աշախատանքի արդյունք է, ապա այդ մարդիկ չպետք է մեզ հետ աշխատեն. Տիգրան Ավինյան
- Լսել եմ, որ դուք ինչ-որ քննարկումներ եք ունեցել կիսամասնագիտական. Տիգրան Ավինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան