
Եթե ցանկություն ունեք շփվելու՝ հետո կշփվենք. Լարված իրավիճակ Երևանի ավագանու նիստում
«Ցավոք սրիտի, ինչ ավագանու նիստը սկսվեց, սահմանին մեր զոհերի թիվը կրկնապատկվեց, ասում են արդեն 4 զոհի մասին»,-ավագանու արտահերթ նիստում հայտնեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
Նա դիմեց քաղաքացիներին։
«Ժողովուրդ, սա է Նիկոլ Փաշինյանի իրականությունը, քանի ինքն է մեզ իշխում է, մենք ունենալու ենք զոհեր։ Ցավակցում եմ ոչ միայն զոհվածների ընտանիքներին, այլև մեր բանակին և պետությանը։ Սա նորմա է, և միակ լուծումը, որ մենք չզոհվենք, երկիրը չփոքրանա և քարտեզները չփոխվեն, Նիկոլ Փաշինյանի հեռացումն է»,-ասաց Հակոբյանը։
ՔՊ խմբակցությունից անհամաձայնության ձայներ հնչեցիեն։
«Որ խոսում եմ, խնդրում եմ չճպացնենք, զուտ դաստիարակված ձեզ պահեք, ես գոհ կլինեմ»-ՔՊ-ական ավագանու անդամին դիմեց Հակոբյանը։
Նա հայտնեց, որ իրեն ոչ մեկը չի կարող բան ասել։
«Եթե ցանկություն ունեք շփվելու՝ հետո կշփվենք, հիմա թույլ տվեք ելույթ ունենալ»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը և Ավինյանին հորդորեց կարգի հրավիրի ՔՊ-ականին։
Ավինյանն արձագանքեց.«Կարգի եմ հրավիրում՝ առաջինը Ձեզ»։
Սամվել Հակոբյանն ասաց, որ իր ելույթի ժամանակ իրեն խանգարում են։
«Ձեր ելույթի ժամանակ դուք կոռեկտության սահմանները չպետք է անցնեք և պետք է խոսեք հարցի մասին, որը դրված է։ Երբ հարցեր կունենաք կտաք հարց ու պատասխանի ժամանակ, սա ԱԺ ամբիոնը չէ»,-ասաց Ավինյանը։
Հոկոբյանը հարցրեց՝ հետո՞։
«Հետո՝ էդ, բան ունեք ասելու հարցի վերաբերյալ՝ խնդրեմ»,-շարունակեց Տիգրան Ավինյանը։
Սամվել Հակոբյանը հայտնեց, որ իր ասածը ՔՊ-ի ավագանու թիմի լեգիտիմության մասին է, քանի որ ի հայտը են եկել հանգամանքներ, մասնավորապես այն, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող բանկում քաղաքացիների կամքին հակառակ անհայտ գումարներ են մուտքագրվել Տիգրան Ավինյանի նախընտրական հիմնադրամին։
Հակոբյանն հայտնեց որ այդ հայցով դիմել են դատարան։