Սաղմոսավանքը և Նորավանքը Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում են հայտնվել.«Թաթոյան» հիմնադրամ
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են.
«Շարունակելով կեղծիքները. Սաղմոսավանքը և Նորավանքը Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում են հայտնվել։
Ըստ այդ կեղծիքների` Սաղմոսավանքն ադրբեջանական մշակութային ժառանգություն է և գտնվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի թյուրք-ղփչաղական Սաղմոսավանք գյուղում, իսկ վանական համալիրն էլ ալբանական է։ Իբր հայերն այստեղ առաջին անգամ բերվել են 1828-1830 թթ.։
Ըստ այդ կեղծ թեզի` Նորավանքն ալբանական կառույց է և պատկանում է Ադրբեջանին։ Իբր մինչև 1988 թ. այդ գյուղում միայն ադրբեջանցիներ են ապրել։
Ադրբեջանական կողմը բարձրագույն մակարդակով շարունակում է կեղծիքների այս փունջը՝ չխնայելով միջոցներ։
Չպետք է թույլ տալ այս կեղծիքների տարածումը, որին զուգահեռ ադրբեջանական իշխանությունն ակնհայտորեն պատրաստվում է Հայաստանի դեմ նոր հանցանքների։
Ադրբեջանի իշխանությունն իրականում խաղաղության մտադրություն չունի, ուստի որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ նրանք թելադրեն իրենց կեղծ օրակարգը»:
Հարակից հրապարակումներ`
- «Թաթոյան» հիմնադրամը հերքում է ադրբեջանական հերթական կեղծիքները
- Baku TV հեռուստաընկերությամբ Հառիճավանքը ներկայացված է որպես Ադրբեջանին պատկանող թուրքական-քրիստոնեական վանք. «Թաթոյան» հիմնադրամ
- Ադրբեջանը ձևավորում է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ու տարածքային պահանջների հիմքեր. «Թաթոյան» հիմնադրամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան