Քանի Փաշինյանը գոյություն ունի, անհնար է, որ մեր պետությունն անվտանգ լինի. Մամիջանյան
«Այս մակարդակի անվտանգային խնդիրներ ունեցող երկրում փոխարեն այդ հարցերով զբաղվեն, զբաղված են քաղբանտարկյալների նկատմամբ գործեր կարելով»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ցավակցելով այսօր զոհվածների հարազատներին։
Մամիջանյանի խոսքով, քանի քաղաքականապես գոյություն ունի Փաշինյանը, Հայաստանը չի կարող անվտանգ ու ապահով ապրել։
Նա Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում էր՝ մասնակցելու հասարակական գործիչ Նարեկ Մալյանի գործով նիստին։ ԱԺ պատգամավորը հույս հայտնեց, որ Փաշինյանը հանձնարարական կտա դատարանին ազատ արձակել քաղբանտարկյալ Նարեկ Մալյանին։
«Մալյանն էլ ունի անչափահաս երեխաներ։ Նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պարբերաբար միջնորդություններ եղել են, հատկապես, որ այնտեղ գործ չկա։ Աշոտյանի համար երաշխավորել են նախկին պաշտոնյաներ, վարչապետեր, նախագահներ, հեղինակավոր արտասահմանցի գործիչներ, եկեղեցականներ։ Բայց դա այս իշխանություններին չի հետաքրքրում, եթե հրամանը տրվել է մարդուն մեկուսացնել, ապա այնտեղ իրավաբանությունն ու արդարադատությունն անելիք չունեն»,-ասաց պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը