ՄԻՊ. Ներքին Հանդում բնակիչներն ահաբեկվել են, հայտնվել տագնապային վիճակում
Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցերի առնչությամբ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:
«Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակի հետևանքով խաթարվել են քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ միջավայրում ապրելու, կրթության և այլ հիմնարար իրավունքները։
ՄԻՊ աշխատակազմին բնակիչները պատմել են, որ կրակոցները պարզ լսելի են եղել, ինչի հետևանքով իրենք ահաբեկվել են, հայտնվել են անորոշության մեջ, տագնապային վիճակում։
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններն իրական վտանգ են ներկայացնում անձանց կյանքի իրավունքի և անվտանգության, կրթության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշտադիտարկման և մարդու իրավունքներին առնչվող փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են»,- հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Թշնամու կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և վիրավորներ։
Հարակից հրապարակումներ`
- Մետաքսե Հակոբյան. Ներքին Հանդում ալիևի ձեռքով նիկոլի ապագան է ու ծանր «լռություն»
- ՊՆ-ն հաստատեց. թշնամու կրակոցներից հայկական կողմն ունի 4 զոհ
- Ներքին Հանդում հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են. Թաթոյան
- Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է. ՊՆ
- Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը հարված հասցնելն է. Աբրահամյան
- ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը
- Կրակոցները դեռ գիշերվա 3-ից սկսվել են ու տևել են մինչև լուսաբաց. Ներքին Հանդի գյուղապետը մանրամասներ է հայտնել
- Թշնամու կրակի հետևանքով Ներքին Հանդի ուղղությամբ ունենք 2 զոհ և վիրավորներ
- Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակել է Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունի վիրավորներ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան