Այվազովսկու կտավն աճուրդի կհանվի 100 մլն ռուբլով
Մոսկվայի աճուրդի տան կողմից փետրվարի 18-ին կազմակերպվող աճուրդում գլխավոր լոտը հայազի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 1878 թվականին ստեղծած «Լուսնյակ գիշեր» կտավն է։ Փորձագետները հեղինակի հասուն շրջանի ստեղծագործությունը գնահատում են 100 միլիոն ռուբլի: Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել են աճուրդի տան մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ նկարիչը նկարել է կտավը Օսմանյան կայսրության այն ժամանակվա մայրաքաղաք Կոստանդնուպոլիս կատարած ճանապարհորդության տպավորությամբ։
Ընդհանուր առմամբ, աճուրդում կներկայացվի 18-20-րդ դարերի 120 աշխատանք։ Աճուրդի ներկայացուցիչների խոսքով, վաճառքի համար առաջարկված լոտերի առանցքն է աշխարհահռչակ նկարիչների գործերը, որոնք շուկայում հայտնվում են չափազանց հազվադեպ (կամ առաջին անգամ)։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան