Ռուսաստանում դադարեցվել է «Ջերմուկ»-ի առանձին խմբաքանակների վաճառքը
«Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է «Ջերմուկ» ապրանքանիշի ջրի որոշակի խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
«2024 թվականի փետրվարի 12-ին ստացված տեղեկատվության առնչությամբ, ըստ որոնց, Վլադիկավկազի բնակիչ «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջուր խմելուց հետո կերակրափողի շրջանում այրվածքներ է ստացել, «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է Ջերմուկ հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ մամուլի ծառայության, վաճառքի կասեցումը կազդի 0,5 լիտրանոց ապակե տարաներով և 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը Ռուսաստանի Դաշնություն ներմուծված 2023 թվականի դեկտեմբերի 28-ի արտադրության ժամկետով ապրանքների վրա։
«Ռոսպոտրեբնադզորն արագ բացահայտնել է ապրանքի գտնվելու վայրը և արգելափակել դրա հետագա մանրածախ վաճառքը: Լրացուցիչ ծանուցումներ են ուղարկվել այն ընկերությունների գրասենյակներ, որոնց հաշվեկշռում ներառված են այդ ապրանքները: Ձեռնարկված միջոցները թույլ կտան արագ նվազեցնել պոտենցիալ վտանգավոր ապրանքների գնման ռիսկերը»,-ընդգծել են նրանք։
Առաջատար տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը ՏԱՍՍ-ին պարզաբանել է, որ մակնշման համակարգի շնորհիվ հնարավոր է եղել պարզել, որ այս խմբաքանակից երկրի 84 մարզերում ընդհանուր առմամբ 2,5 մլն շիշ է գտնվում մանրածախ վաճառքում։
Նշվում է նաև, որ Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության Ռոսպոտրեբնադզորի բաժնի մասնագետները Վլադիկավկազի և Մոսկվայի փորձարկման լաբորատոր կենտրոնների հետ միասին իրականացնում են առգրավված արտադրանքի նմուշների ստուգման և լաբորատոր փորձարկումներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին