Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 12-ից մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց չեմպիոնի կոչումը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 196 կգ արդյունք (81+115): Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Իզաբելա Յայլյանը զբաղեցրեց 7-րդ տեղը: Երկամարտում գրանցեց 180 կգ արդյունք (80+100):
Ալեքսանդրա Գրիգորյանը առաջին մոտեցմամբ պոկեց 81 կգ: Երկրորդ մոտեցման համար հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը պատվիրեց 84 կգ: Գրիգորյանը դժվարությամբ, բայց պոկեց ծանրաձողը: Մրցավարները չհաշվեցին: Երրորդ մոտեցումը 84 կգ-ով նույնպես ձախողեց: Գրիգորյանն այս վարժությունում պայքարն ավարտեց 7-րդ տեղում:
Հրում վարժությունում Գրրիգորյանը մեկնարկեց 105 կգ-ով եւ հրաշալի կատարեց առաջին վարժությունը: Երկրորդ մոտեցումով պոկեց 111 կգ, որը նույնպես հաջողությամբ պահեց գլխավերեւում: Երրորդ մոտեցման համար մարզիչներն ավելացրեցին և 4 կգ, որպեսզի Գրիգորյանը պայքարի չեմպիոնության համար: 19-ամյա ծանրորդը 115 կգ ևս բարձրացրեց և հռճակվեց Եվրոպայի չեմպիոն: Այս վարժութունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Հարակից հրապարակումներ`
- Ծանրամարտի ԵԱ. հայտնի են Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների կազմերը
- Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Գրան Պրիում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան