Արաս Օզբիլիզը կղեկավարի «Ուրարտուի» ակադեմիան
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն է նշանակվել «Ուրարտուի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Արաս Օզբիլիզը համարվում է հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկը։ Նա իր կարիերայի ընթացքում հանդես է եկել այնպիսի տիտղոսակիր թիմերում, ինչպիսիք են «Այաքսը», Մոսկվայի «Սպարտակը», մոլդովական «Շերիֆը», դարձել է Նիդեռլանդների, Մոլդովայի և Թուրքիայի չեմպիոն, իսկ 2022/23 մրցաշրջանում «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն և Հայաստանի գավաթակիր։
Շնորհավորում ենք Օզբիլիզին նշանակման կապակցությամբ և մաղթում բեղմնավոր գործունեություն՝ ի բարօրություն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան