Ներքին Հանդի միջադեպը հերթական անգամ ի ցույց է դնում, որ Ադրբեջանը փորձում վիժեցնել բանակցությունները վերսկսելու ջանքերը. Միրզոյան
Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ փետրվարի 13-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի առանձնազրույցը։ ԱԳՆ-ից հայտնում են, որ մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաև վերջին շրջանում գործընկերությունը նոր ուղղություններով զարգացնելու նպատակով համատեղ իրականացված քայլերին ու առկա հեռանկարներին։
Քննարկվել են նաև Հարավային Կովկասում անվտանգային հարցեր։
Անդրադարձ է կատարվել նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից առավոտյան ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման դեպքին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս միջադեպը հերթական անգամ ի ցույց է դնում այն, որ Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում է և շարունակաբար փորձում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ ու անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների՝ բանակցությունները վերսկսելու ջանքերը:
Կարևորվել է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանն ուղղված հետագա քայլերի զսպումը։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու կրակոցներից Ներքին Հանդում զոհվածները ԵԿՄ անդամներ են
- ՊՆ-ն հրապարակեց Ներքին Հանդում զոհվածների անունները
- ՄԻՊ. Ներքին Հանդում բնակիչներն ահաբեկվել են, հայտնվել տագնապային վիճակում
- Մետաքսե Հակոբյան. Ներքին Հանդում ալիևի ձեռքով նիկոլի ապագան է ու ծանր «լռություն»
- ՊՆ-ն հաստատեց. թշնամու կրակոցներից հայկական կողմն ունի 4 զոհ
- Ներքին Հանդում հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են. Թաթոյան
- Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է. ՊՆ
- ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը
- Կրակոցները դեռ գիշերվա 3-ից սկսվել են ու տևել են մինչև լուսաբաց. Ներքին Հանդի գյուղապետը մանրամասներ է հայտնել
- Թշնամու կրակի հետևանքով Ներքին Հանդի ուղղությամբ ունենք 2 զոհ և վիրավորներ
- Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակել է Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունի վիրավորներ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան