
Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմաններ չպետք է ստեղծվեն․ Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմաններ չպետք է ստեղծվեն, այլ վերահաստատվեն ԽՍՀՄ վերջին շրջանի քարտեզները, որոնք պիտի հիմք հանդիսանան երկու երկրների սահմանի սահմանազատման համար․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի, պետք է տեղում վերարտադրվեն Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմանները»,- ասել է Միրզոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Տարածաշրջանի հաղորդակցությունների ապա շրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության ու օրենսդրության ներքո` փոխադարձության ու հավասարության սկզբունքներով»,- ասել է նա։