Ներքին Հանդում հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են. Թաթոյան
«Սյունիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողների կրակոցներից այսօր սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են, այսինքն՝ մեր տարածք ներխուժած վայրերից են»,- գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նշել է, որ ադրբեջանական զինված ծառայողների ցանկացած ներկայություն Հայաստանի որևէ բնակավայրի հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին անօրինական է, հանցավոր։
«Առավել ևս այստեղ խոսքը Հայաստան ներխուժած զինված ծառայողների մասին է։
Ադրբեջանական այս սանձարձակ պահվածքը նաև այն բանի հետևանքն է, որ Հայաստանի իշխանությունը, հանուն քաղաքական շահերի, ամեն կերպ արդարացնում էր ադրբեջանական հանցանքները, ներխուժումները, հայտարարում, թե ադրբեջանական զինված ծառայողները ներկա են իրենց տարածքներում։
Ադրբեջանական իշխանությունն էլ օգտվում էր այս իրենց նվեր մատուցած հնարավորությունից, ամրապնդում իրենց դիրքերը։ Դրան զուգահեռ էլ առաջ էին բերում խաղաղության կեղծ հայտարություններ՝ միաժամանակ խորացնելով հայատյացությունն ու թշնամանքը։
Կից հրապարակում եմ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում մեր բազմաթիվ փաստահավաք աշխատանքների արդյունքների մի մասը»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է. ՊՆ
- Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը հարված հասցնելն է. Աբրահամյան
- ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը
- Կրակոցները դեռ գիշերվա 3-ից սկսվել են ու տևել են մինչև լուսաբաց. Ներքին Հանդի գյուղապետը մանրամասներ է հայտնել
- Թշնամու կրակի հետևանքով Ներքին Հանդի ուղղությամբ ունենք 2 զոհ և վիրավորներ
- Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակել է Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունի վիրավորներ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան