Բաքուն՝ Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետի ավարտի մասին
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի երեկվա հայտարարությունը, ով ասել է, որ Մոսկվան և Բաքուն կհամաձայնեցնեն Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետությունում ռուս խաղաղապահների ներկայության վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը։
«Ինչպես գիտեք, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի՝ Ադրբեջանի Հանրապետությունում գտնվելու ժամկետն ավարտվում է 2025 թվականին։
Անցյալ տարի տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումներից հետո ի հայտ է եկել պարբերաբար հանդիպումների և քննարկումների անհրաժեշտություն: Հաշվի առնելով, որ հայկական ուժերը խաղաղապահների տեղակայման գոտում անցած երեք տարում լայնածավալ ականապատում են իրականացրել, ինչպես նաև հաշվի առնելով չպայթած զինամթերքի խնդիրը, կա այդ սպառնալիքները վերացնելու համար համատեղ խորհրդակցությունների կարիք», - ասել է խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան