ԵԽ գլխավոր քարտուղարը դիմել է Բաքվին և Երևանին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին լուրերի առնչությամբ։
«Մեզ անհանգստացնում են հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին հաղորդագրությունները։ Կոչ ենք անում երկու կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից։ Երկխոսությունը երկարատև խաղաղության միակ ճանապարհն է»,- գրել է Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը X սոցիալական ցանցում:
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում): Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ թշնամու կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ։
Concerned about reports of exchange of fire along the Armenia-Azerbaijan border. Call on both sides to abstain from the use of force. Dialogue is the only way to lasting peace @coe @CoESpokesperson
— Marija Pejčinović Burić (@MarijaPBuric) February 13, 2024
Հարակից հրապարակումներ`
- Հանկարծամահ է եղել երկրապահ կամավորական Գոռ Ասատրյանը
- Պեսկով. Ռուսաստանը հուսով է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացը կշարունակվի
- ՊՆ-ն հրապարակեց Ներքին Հանդում զոհվածների անունները
- ՊՆ-ն հաստատեց. թշնամու կրակոցներից հայկական կողմն ունի 4 զոհ