Ադրբեջանի արձագանքը համաչափ չէ․ Ժոզեպ Բորելը՝ ադրբեջանական ագրեսիայի մասին
«Հայկական կողմից ադրբեջանցի զինվորների ուղղությամբ կրակոցների արձակումը ցավալի էր, բայց Ադրբեջանն անհամաչափ է արձագանքել»,- աս մասին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներին, որոնց հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ է 1 վիրավոր։
«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս հակառակորդ ուժերի միջև հեռավորություն սահմանելու անհրաժեշտությունն ու հրատապությունը։ Սա այն է, ինչ երկար ժամանակ պահանջում է Եվրամիությունը։ Ես վերահաստատում եմ Եվրոպական Միության լիակատար և ամբողջական հանձնառությունը՝աջակցելու կայուն խաղաղությանը ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա»,-ասել է Բորելը։
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության հարցերի բարձր հանձնակատարի գնահատմամբ՝ Ադրբեջանը անտեսել է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն առ այն, որ նախօրեի միջադեպը լիովին կհետաքննվի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան