245 անձ մասնակցել է հակամարտությունների թողած հոգեբանական հետևանքների վերաբերյալ հանդիպումների․ ԿԽՄԿ
Կարմիր խաչի Հայաստանի գրասենյակը շարունակում է ամփոփել նախորդ տարվա կատարած աշխատանքը։
«2023-ի ընթացքում 1022 անձ ստացել է հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցություն (ՀԱՀՍԱ):
- 245 անձ մասնակցել է հակամարտությունների թողած հոգեբանական հետևանքների վերաբերյալ հանդիպումների, որոնք կազմակերպել ենք Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ:
- Անհայտ կորածների ընտանիքների 102 անդամ հոգեբանական աջակցություն է ստացել տնայցերի կամ աջակցության խմբերի միջոցով։
- 354 խմբային հանդիպումներ ենք կազմակերպել Հայաստանի տարբեր մարզերում, որոնցից 34-ը՝ անհայտ կորածների ընտանիքների համար։
- 880 անձ, այդ թվում՝ վերջերս Հայաստան տեղափոխված և Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում այժմ բնակվող 285 հոգի, մասնակցել են հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության հանդիպումներին, որոնք անցկացվել են ՀԿԽԸ-ի խորհրդատուների կողմից, ԿԽՄԿ-ի հետ համագործակցությամբ։
-Հակամարտության առնչությամբ նախկինում ազատազրկված 20 անձ ևս մասնակցել է ՀԱՀՍԱ հանդիպումներին»,- հայտնում են ԿԽՄԿ-ից։։