«Դիահերձարանն էլ ա օնլայն լինելո՞ւ»
Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է.
««Դիահերձարանն էլ ա օնլայն լինելո՞ւ»
Վարդենիսում լավ կլինի չմեռնես։
13 հազարանոց քաղաքի ու 34 գյուղերին սպասարկող դիահերձարանն էլ չկա։ Թե մեռար, հարազատներդ պիտի 40կմ քշեն, հասցնեն Մարտունի։
Էդ քիչ ա, անձնագրայինն էլ են հանում։ Վարդենիսցիք ճանապարհ են փակում։ Ասում են՝ 5000 դրամով Մարտունի գնալ, 5000 դրամով Մարտունուց հետ գալ, ձե՞ռ եք առնում։
Մարզպետը գալիս ա։ Բայց մարզպետին ո՞վ ա նշանակել։ Արցախը հանձնածը։ 150-200 հազար հոգու պապական տներից դուրս շպրտածը։ Հայաստանի անկախությունը ջնջխողը։
«Անձնագրայինը օնլայն ա լինելու»,- պատմում են բանակցությունից։
«Բա մո՞րգն էլ ա օնլայն լինելու»,- ձեռք են առել։
Վարդենիսի Մեծ Մասրիկ գյուղն էլ ա ճանապարհը փակել։
Արոտավայրերն են խլել։ Գյուղացու եկամտի աղբյուրը։
Վրան արևային կայան են սարքում։
«Էս արոտավայրի եկամտով ես իմ տունն եմ սարքել»։
Ի՞նչ պիտի անի սահմանամերձ դառած Մեծ Մասրիկցին։ Թողնի, գնա։ Ի՞նչ պիտի անի վարդենիսցին։
Թողնի, գնա։
Որ ի՞նչ լինի։
Ալիևի չեք լիստում Վարդենիսի Սևանն ա։ Դավաճանը կատարում ա մենակ Ալիևին տված խոստումները։
Ի՞նչ կլինի, եթե էս մի դավաճանությունն էլ չկանխվի»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիսցիները դադարեցրին բողոքի ակցիան և կդիմեն այլ միջոցների
- Թշնամին Վարդենիսի սարերից իջնելուց խալաստոյով հասնելու է Երևան և 70 մլն դրամի հրապարակի էդ ջահերը տալու է գլխներին. Վարդենիսցի ցուցարար
- Մեր մեռել կտանեն Մարտունիում կֆռցուն՝ հետ կբերեն, էդ մեռել մեղք չէ՞. Վարդենիսի բողոքի ակցիայի մասնակից
- Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են գլխավոր ճանապարհը
- Հասանք այն վիճակին, որ Վարդենիսից արևելք դարձել է վտանգավոր գոտի, սա էր այն ապագան․ Թագուհի Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան