«Հրապարակ». Դատախազությունն արհամարհել է ԱԺ-ին և հասկացրել, որ իրենց կարծիքն առոչինչ է
«Հրապարակ» թերթը գրում է.
««Սիներջի» ընկերության աշխատակիցների կալանքը փոխվեց դատախազի նախաձեռնությամբ, սակայն մեզ ասացին, որ դա չի նշանակում, թե ՔՊ խմբակցության միջնորդությունը մերժվել է` այլ մնացել է առանց քննության:
Բայց այս ձևակերպումը ՔՊ-ում, մեր տեղեկություններով, ծանր են տարել, քանի որ սրանով դատախազությունն արհամարհել է ԱԺ-ին և հասկացրել, որ իրենց կարծիքն առոչինչ է: Եվ շեշտել են, որ կանանց խափանման միջոցը փոխել են, որովհետև նրանք ցուցմունք են տվել:
ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք նաև, որ իշխանական պատգամավորներն ի սկզբանե երկմտել են՝ միջնորդել միայն կանա՞նց հարցով, որոնց խնամքին մանկահասակ երեխաներ կան, թե՞ նաև տնօրենի` Աշոտ Հովհաննիսյանի համար, սակայն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի պնդմամբ ներառվել է նաև տնօրենի անունը, այն հիմնավորմամբ, որ չի կարելի հեղինակավոր ընկերությանը նման հարված հասցնել՝ ոտնահարելով անմեղության կանխավարկածը։
Որոշ պատգամավորներ կարծում են, թե սա է պատճառը, որ իրենց միջնորդությունը թողել են առանց քննության։ ՔՊ-ում խոսում են նաև՝ որ եթե այս գործը չհիմնավորվի, Փաշինյանը պարտավոր է աշխատանքից ազատել Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին, ում համար այս գործն ավարտին հասցնելը դարձել է կյանքի-մահվան խնդիր: Նա ոչ միայն կեղծ գործ է հարուցել, այլև Փաշինյանին հավատացրել, որ երկաթե ապացույցներ ունի «դարի հանցագործության» հետ կապված, դրա համար է Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամի համար կալանքի սանկցիա պահանջել։
Դատախազությունից երեկ նաև պահանջել էին, որ 2 պատգամավոր նորից միջնորդություն ներկայացնեն` որոշվել է, որ երաշխավոր կկանգնեն խմբակցության ղեկավարն ու քարտուղարը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։