Մալխաս Ամոյանը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են.
«Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատարներից Մալխաս Ամոյանը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Աշխարհի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգի եզրափակիչում գոտեմարտեց Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն թուրք Յուսուն Էմրե Բաշարի հետ:
Առաջին մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն տվեց թուրք ըմբիշին: Մալխաս Ամոյանին հաջողվեց պարտերից պոկել մրցակցին գորգից, բայց չգլորեց: Հայաստանի հավաքականի մարզիչները բողոքարկեցին: Մրցավարները բավարարեցին և հաշիվը դարձրին 2:0: Երկրորդ մրցափուլում Ամոյանը հաշիվը դարձրեց 6:0: Բաշարը բողոքարկեց, բայց մրցավարները չբավարարեցին: Հաշիվը դարձավ 7:0: Գոտեմարտի ավարտից 30 վայրկյան առաջ թուրք ըմբիշն արդեն հանձնվել էր և այլևս չէր պայքարում:
Հարակից հրապարակումներ`
- Մալխաս Ամոյանը հաղթեց կիսաեզրափակիչում և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
- Ըմբշամարտի ԵԱ․ Մալխաս Ամոյանը ևս դուրս եկավ կիսաեզրափակիչ
- Պարոն Կոնջորյան, եթե ձեզ ՔՊ-ում հանձնարարեն՝ ապացուցել 5 երեխաների մայրը կույս է, կփորձեք ապացուցել. Խամոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան