Տնտեսություն 15:32 13/02/2024 Հայաստան

Հայաստանից օտարերկրյա կապիտալը դուրս է գալիս ապագայում թուրքական կապիտալով տեղը լրացնելու համար. Նաիրի Սարգսյան

Օրերս պաշտոնական հայտարարություն տարածվեց, որ Արդշինբանկը HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության է եկել ՝ Հայաստանում գործող բանկի մասնաճյուղը ձեռքբերելու շուրջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Վիվա-ՄՏՍ  հեռահաղորդակցության առաջատար օպերատորի վաճառքի մասին։  Փորձագիտական շրջանում գործարքը գնահատեցին որպես Հայաստանից օտարերկրյա կապիտալի արտահոսքի փաստ։

Արձանագրվող տենդենցների և Հայաստանի ներդրումային միջավայրի շուրջ Panorama.am-ը զրուցեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ։

Ն. Սարգսյան-Այդ ամենի միտումը տեսնում եմ միայն քաղաքական դաշտում, ՀՀ-ի ավտանգավորության գոտու ավելի խորացման մեջ։ Սա ուղիղ ցուցիչ և  մեսիջ է մեր հանրությանը, որ Հայաստանի շուրջ ինչ-որ նոր վերադասավորումներ են տեղի ունենում։ Քանի որ ունենք տեղակատվության էական բացակայություն, այն կարող ենք մի քանի ասպեկտներով բացատրել։

Տարբերակներից մեկն այն է, որ նախապատրաստվում է Հայաստանը դարձնել Լիբանան, այսինքը՝ ներքին խժդժություներ հրահրել և անկայուն գոտի դարձնել։ Նման անկայուն գոտիներում միջազգային կապիտալը, իհարկե, անելիք չունի, քանի որ կապիտալը սիրում է հանդարտ, կայուն և տեսանելի միջավայրեր։

Քանի որ դուրս է գալիս մասնավորապես արևմտյան կապիտալը, ապա ակնհայտ է դառնում, որ կա աշխարհաքաղաքական կոնսենսուս Հայաստանի՝ ոչ Արևմտյան կողմնորոշման մեջ և Արևմուտքի կապիտալը  նախապես Հայաստանից դուրս տանելով՝ ապահովագրվում է ապագա կորուստներից։

Երրորդ տարբերակն այն է, որ ինչ այս իշխանություններն են, մանավանդ սեպտեմբերի 44-օրյա պատերազմից այս կողմ, անընդհատ պրոթուրքկան և պրոադրեբեջանական քաղաքակնություն է վարվում՝ չի բացառվում, որ տարածաշրջանում էական խաղացող է դառնում Թուրքիան և ՀՀ-ն հենց այդպիսի արտաքին քաղաքականություն է որդեգրում։ Այժմյան օտարերկրյա կապիտալը դուրս է գալիս, ապագայում թուրքական կապիտալով տեղը լրացնելու համար։ Իմ կարծիքով, սրանք են, հավանական սցենարները։

Panorama.am-Կառավարության վարած տնտեսական քաղաքակնությունը նպաստե՞լ է մեր երկիր արտաքին ներդրումների ներգրավմանը՝ պատերազմից առաջ և հետո։

Ն. Սարգսյան- Մենք նախ տնտեսական քաղաքականություն չունենք։ Շատ դեպքերում մենք ունենք բնականոն, տեղի ունեցող տնտեսական գործընթացներին բացասական միջամտություն։ Այլ հարց է քաղաքականություն չունենալը և այլ հարց է մի հատ էլ եղածի վրա հետևողականորեն ճնշելը։

Մենք չունենք ներդրումային քաղաքականություն, դրա վառ ապացույցն է վերջին տարիներին անընդհատ հրապարակվող օտարերկրյա զուտ ներդրումների փոփոխությունները։ Եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ վերջին տարիներին մենք ունեցել ենք օտարերկրյա ուղղակի ներդրումներ բացառապես հանքարդյունաբերության, էլէկտրաէներգիայի և ավիացիայի ոլորտում։ Վերջինս պետական բավականին մեծ ծախսվող գումարներից հետո սնանկացավ և փակվում է։ Իսկ այդպիսի ներդրումները կարող է թվալ, թե իրական են եղել, բայց  ընդամենը բաժնետերերի փոփոխություն է տեղի ունեցոլ, որը համարվում է օտարերկրյա ներդրում։ Այսինքը՝ մի բաժնետիրոջը փոխարինել է մյուս բաժնետերը։ Դրանից բացի այլ ներդրումներ ՀՀ-ն չունի։  Սա փաստացի իրավիճակն է, իսկ կարող է այսպիսի իրավիճակում ունենալ, թե ոչ՝ սա էլ առանձին պատասխան է։

Կրկնեմ՝ սովորաբար կապիտալները չեն գնում անկայուն միջավայրեր, պատերազմի ամենօրյա սպառնալիք ստացող և պատերազմի վտանգի առջև կանգնած երկրներ, չեն գնում այնպիսի երկրներ, որտեղ հարկաբյուջետային քաղաքականությունն անկայուն է, դրամավարկային քաղաքականությունը՝ շատ ավելի անկայուն, որտեղ պետական իշխանություններն ադեկվատ չեն և որոշումները կայացնում են, ոչ թե տնտեսության կամ ներդրումների խթանման անհրաժեշտությունից ելնելով, այլ որոշումները կատարվում են ըստ ճաշակի, շատ դեպքերում՝ չգիտակցված, առանց հասկանալու, կամ որոշակի դեպքերում էլ նաև տնտեսական քաղաքականության տապալմանն ուղղված, ուղղորդված եղանակով։  Նման երկրներ չեն կարող ներդրումներ գալ, ավելին ներդրումը, կապիտալն արտահոսում է Հայաստանից, քանի որ այսպիսի անկայում միջավայրում նույնիսկ տեղական ներդրողները գերադասում են սեփական ներդրումները դիվերսիֆիկացնել այլ երկրներ, որտեղ, իրենց իսկ գնահատմամբ, կան ավելի կայուն միջավայրեր։

Վերջին երկու տարիներին սկզբնական փուլը սկսվեց բնակարանային ձեռքբերումների նվազման տեսքով, այնուհետև սկսվում է արդեն որոշակի բիզնես միջավայրերից ներդրումների արտահոսքն ՀՀ-ից։ Ավելի վատթար իրավիճակում ենք աշխատողների արտադրողականության հետ կապված։ Օրինակ, վերջերս պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ունենք զորակոչվող զինծառայողների թվաքանակի 40 %-ով կրճատում։ Սա նշանակում է, որ 18 տարին լրացած հայ երիտասարդը կամ ծնվել է այլ երկրներում և ՀՀ քաղաքացիություն չունի, կամ մինչև չափահաս դառնալը հասցրել է փոխել քաղաքացիությունը, որովհետր 18-27 տարեկան երիտասարդության միակ մտածմունքը փաստացի չզոհվելն է, կենդանի մնալն է և այդպիսի մտահոգ քաղաքացու մոտ, բնական է, արտադրողականություն չի կարող լինել։ Այդպիսի արտադրողականության բացակայությունն էլ խոչընդոտում է ներդրումների աճին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}