Այսպես գյուղավարի քաղաք չեք կարող ղեկավարել. Պեդրո Զարոկյանը՝ Ավինյանին
«Ես զարմանում եմ, պարո՛ն Ավինյան, հասկանում եմ, որ դուք ամբիցիաներ ունեք, կասկածելի ծախսերը, կոռուպցիոն գործարքներն շատացել են, ինչ եկել եք, բայց գոնե մի քիչ ձև արեք, որ քաղաք եք ուզում ղեկավարել»,- Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։
Նա հիշեցրեց, որ ընդունված չզեկուցվող հարցերից մեկով ավագանին թույլ տվեց Չարբախում 20 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի վրա երկու հարկանի տուն կառուցել, ինչը ոչ միայն կոռուպցիայի տարրեր է պարունակում, այլև գաղտնի է արվել և ավագանու անդամները մանրամասներից տեղյակ չեն։
«Այսպես գյուղավարի քաղաք չեք կարող ղեկավարել»,-Ավինյանին դիմեց Պեդրո Զարոկյանը։
Անդրադառնալով քաղաքային տրանսպորըի ուղեվարջի թանկացման նախագծին՝ Զարոկյանն ասաց, որ չկա երկիր, որը սուբսիդիա չունի՝ երկու պատճառով, որովհետև տրանսպորտը հանրային է և նպաստում է մաքուր օդին, խցանումներն է պակասեցնում, որ վթարներ չլինեն և այն պետության վրա ավելի քիչ է նստում, քան սուբսիդիան, որը հատկացվում է։
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամը հայտնեց, որ իրենք կողմ են, որ գները չբարձրացվեն։
Նկատելով, որ նույն իշխող խմբակցության մեջ հարցին չեն տիրապետում՝ Զարոկյանը դիմեց նրանց. «ՔՊ խմբակցության անդամներն ընդհանրապես քննարկումներ ունենո՞ւմ եք իրար հետ, թե մանկապարտեզի երեխաների նման միայն կոճակներ եք սեղմում, նստեք իրար հետ զրուցեք, մասնագետ չունեք՝ բերեք»։
Դահլիճից ՔՊ պատգամավորները հորդորեցին դադարեցնել քննադատությունը։
Պեդրո Զարոկյանն արձագանքեց. «Հերիքը ո՞րն է։ Այստեղ քաղաքի հարցեր եք ուզում լուծել, թե կոճակ սեղմեք»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ցանկություն ունեք շփվելու՝ հետո կշփվենք. Լարված իրավիճակ Երևանի ավագանու նիստում
- Մարդիկ ավելի քիչ մուտքեր են անում կարմիր գծերի մասով, իրենց թվում է, թե ահռելի ավելացրել ենք վճարները. Ավինյան
- «Մայր Հայաստան». Երևանի ավագանիում առկա ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն նոր ընտրություններով