Դատահոգեբանական փորձագետի պատճառով է Նարեկ Մալյանն անազատության մեջ․ Մելիքյան
«Հոգեբանական փորձաքննությունները որպես կանոն ես ոչ թե քանակական, այլ որակական բնութագրիչներով եմ բնութագրում։ Այստեղ հարցաքնությունների ընթացքում մի քանի լուրջ խնդիրներ բացահայտվեցին։ Առաջինը՝ քննիչի ներկայացրած հարցադրումների և տրված հետևությունների համադրելիության առումով։ Երկրորը՝ որքանով էր հնարավոր , առանց անձին զննելու, ասել, որ միտված են չգիտեմ ինչերի ,սակայն միաժամանակ պնդելով, որ հետազոտություններ չեն արվել։ Այստեղ կան հակասություններ, պետք է ուսումասիրենք բավականին երկար հարցաքննություններն ու դրա հիման վրա միջնորդություններ կանենք»,- Նարեկ Մալյանի գործով դատական այսօրվա նիստց հետո ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանն՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է դատահոգեբանական փորձաքննության հատվածին։
«Դատահոգեբանական փորձագետի պատճառով է, որ Նարեկ Մալյանն անազատության մեջ է։ Սա իմ պնդումն է, որովհետև դատալեզվաբանական փորձագետն ընդամենը պատասխանել է այն հարցին, թե բացասական են եղել բնութագրերը, թե ՝ոչ։Իհարկե վատ բաներ ասվում են և գնալով ավելի շատ մարդիկ են այս իշխանությունների հասցեին վատ բաներ ասում։ Եթե Նիկոլ Փաշինյանին «տղաս» դիմող Անահիտ Բախշյանը չդիմացավ և սկսեց վատ բաներ ասել Փաշինյանին, դեռևս ավելի ցենզուրային արտահայտություններով, դա արդեն ցուցիչ է»,- ասաց Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը ծախեցին, ի՞նչ եղավ, ո՞վ պատասխան տվեց. Տիգրան Աթանեսյան
- Նարեկ Մալյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
- Ինչո՞ւ է փորձագետը շնորհավորել քննիչներին ու չի շնորհավորել փաստաբաններին. Աթանեսյանի հարցին առարկեց դատախազը
- Սուտ եք ասում. Մալյանի փաստաբանը՝ փորձագետին