Վլադիկավկազում «Ջերմուկ»-ի փակ շշում հանքային ջրի փոխարեն եղած քացախը խմելուց հետո տղամարդը մահացել է
Վլադիկավկազի բնակիչը, ով «Ջերմուկ» հանքային ջրի չբացված շշից քացախ խմելուց հետո կերակրափողի այրվածք էր ստացել, մահացել է։ Աս մասին իր Telegram ալիքում հայտնել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
«Ցավոք սրտի, մի տղամարդ, ով նախորդ օրը հանքային ջրի շշի մեջ եղած հեղուկը խմելուց հետո այրվածք էր ստացել կերակրափողում, մահացել է հիվանդանոցում։
Իրավապահ մարմինները և Ռոսպոտրեբնադզորը շարունակում են պարզել կատարվածի բոլոր հանգամանքները, և կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր՝ «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է «Ջերմուկ» ապրանքանիշի ջրի որոշակի խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով։
«2024 թվականի փետրվարի 12-ին ստացված տեղեկատվության առնչությամբ, ըստ որոնց, Վլադիկավկազի բնակչուհին «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջուր խմելուց հետո կերակրափողի շրջանում այրվածքներ է ստացել, «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է Ջերմուկ հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան