«Հրապարակ». Փաշինյանը հասկացել է, որ ՔՊ-ի շարքերը նոսրանում են, և որոշել է «մարդահամար» անցկացնել ՔՊ-ում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ ակտիվի վերջին նախաձեռնող խմբի նիստին քննարկվել է կուսակցության զարգացման ռազմավարությունը և հրահանգվել է լրջորեն զբաղվել կուսակցական անդամավճարների հավաքագրմամբ։
Մեր աղբյուրը վստահեցնում է, որ խնդիրը գումարը չէ, այլ հասկանալը, թե իրականում որքան մարդ է իրենց հետ, որքանն է պատրաստ՝ թեկուզ սիմվոլիկ, հազարական դրամ փոխանցել կուսակցությանը:
Նիկոլ Փաշինյանը թերևս հասկացել է, որ ՔՊ-ի շարքերը նոսրանում են, և որոշել է նման ճանապարհով յուրօրինակ «մարդահամար» անցկացնել ՔՊ-ում։ Հիշեցնենք, որ շարքային քաղաքացիների համար կուսակցական անդամավճարը տարեկան հազար դրամ է, իսկ 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացողները եկամտի 3 տոկոսի չափով են անդամավճար մուծում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։