Աշտարակի համայնքապետը դատարանում պարտվելուց հետո չեղյալ է համարել իր իսկ կողմից տրված անօրինական հրամանները․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․
«2023 թվականի փետրվարի 1-ին Աշտարակ խոշորացված համայնքի 8 ամբուլատորիաների տնօրեններին համայնքապետը տեղեկացրել էր, որ նրանք այլևս չեն կարող պաշտոնավարել որպես տնօրեններ:
Տնօրենները այդ որոշումից հետո դիմել էին «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը իրենց իրավունքների ոտնահարման հարցով: Մենք շատ երկար համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին բացատրեցինք, որ իրենք օրենսդրական սխալ են գործել, սակայն վերջիններս անդրդվելի էին: Աշտարակի համայնքապետը առհամարեց նաև ՀՀ կառավարություն առընթեր ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am-ի որոշումը:
Դիմեցինք նաև նաև ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, սակայն այս կառույցներին 8 բժիշկների խնդիրները նույնպես չհետաքրքրեցին........
Հիմա ամենակարևորը...
Այսօր ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ (գործ թիվ ԱՐԱԴ/1026/02/23) Աշտարակ խոշորացված համայնքի համայնքապետը պարտվելուց հետո չեղյալ է համարել իր իսկ կողմից տրված անօրինական հրամանները:
Հ.Գ. «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը միշտ աջակից է լինելու խախտված իրավումքների վերականգնման հարցում...»։