Տնտեսություն 17:39 14/02/2024 Հայաստան

Իշխանությունները նաև թաթը դնում են արտագնա աշխատանքում մարդկանց քրտինքով աշխատած փողի վրա. Արթուր Խաչատրյան

Սոցիալական ցանցերում տեղեկություն է շրջանառվում, որ հազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատելու նպատակով Ռուսաստան են մեկնել գումար վաստակել և վերադարձել Հայաստան, նամակներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները։ Այն արվում է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների շրջանակներում։

Պարզվում է, որ ԿԵԿ-ի կայքէջում և ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել են համապատասխան իրազեկող հոլովակներ, որոնցում տեղեկացվում է, որ օտարերկրյա պետություններում ստացված եկամուտները ներառվում են ռեզիդենտ ֆիզիկական անձից եկամտային հարկով հարկման օբյեկտի մեջ և ենթակա են հարկման օրենսդրությամբ սահմանված կարգով չափով։ Օտարերկրյա պետությունում գանձված հարկերի չափը նվազեցվում է ՀՀ-ում հաշվարկված եկամտային հարկի գումարներից։ Իրազեկումներում նաև նկարագրվում է հարկատուի քայլերը։

Իրազեկող նյութերը հասանելի են հետևյալ հղումներով՝ https://www.facebook.com/watch/?extid=MSG-UNK-UNK-UNK-COM_GK0T-GK1C&mibextid=DrtuHo&v=1000567428035600, https://www.facebook.com/watch/?extid=MSG-UNK-UNK-UNK-COM_GK0T-GK1C&mibextid=DrtuHo&v=1000567428035600։

Սոցիալական հարթակների օգտատերերին նաև հետաքրքրում էր, թե որտեղից ՊԵԿ-ին արտերկրում աշխատողների տվյալները։ Պարզվում է, որ ԱՊՀ մասնակից պետությունների միջև հարկային օրենսդրության պահպանման և այդ բնագավառում խախտումների դեմ պայքարի հարցերով համագործակցության ու փոխադարձ օգնության մասին» 1999 թվականի հունիսի 4-ի համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները Աստանայում 2018 թվականի նոյեմբերի 2-ին կնքել են «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը, որը Հայաստանի Հանրապետությունում վավերացվել է 2020թ. փետրվարի 12-ին:

Երևույթը գնահատելու համար Panorama.am-ը դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։

«Այն, որ ՊԵԿ-ից գնացել են ծանուցումներ, տեղյակ չեմ, բայց չեմ կասկածում։ Մենք դրա մասին զգուշացնում էինք, դեռ այն ժամանակ, երբ այս իշխանությունները համընդհանուր հայտարարագման համակարգն էին մտցնում։ Մենք ասում էինք, որ այն չեն անում ուղղակի հետաքրքրությունը բավարարելու համար։ Այլ այն անում են, որպեսզի հարկեն երկու հիմնական սեգմենտ՝ արտագնա աշխատողներին և գյուղացիներին։

Իհարկե, իշխանություններն ասում էին, որ այն դրա հետ որևէ կապ չունի, բայց ընդունում էին, որ ցանկացած եկամուտ պետք է հարկվի։ Այնպես որ, այն ինչը մենք զգուշացնում էինք դեռ 3 տարի առաջ, այսօր իրականություն է դառնում։

Երկիրը պետք է իր քաղաքացիների համար սեփական երկրում պայմաններ ստեղծի, որպեսզի մարդը կարողնա աշխատել, գործատուն աշխատանք ստեղծի, աշխատավորն աշխատի։

Այս իշխանությունները որևէ բան չեն անում, մարդիկ ճարահատյալ գնում են արտագնա աշխատանքի, թողնում են իրենց ընտանիքները տարվա մեծ մասը՝ մինչև 9 ամիս, տառապում են, երկու կոպեկ փող են աշխատում, որպեսզի ընտանիքն ապրի, հիմա այս իշխանությունները նաև թաթը դնում են մարդկանց քրտինքով աշխատած փողի վրա՝ առանց որևէ կերպ օգնելու այդ մարդկանց երկրում մնալու և աշխատելու։ Այդ մոտեցումը մեր համար ուղղակի ընդունելի չէ։

Այս իշխանությունները հայտարարում են, որ իրենք փողի կարիք չունեն, բայց այս դրակոնյան օրենքներն ու վարչարարությունը ցույց են տալիս, որ իրենք իրոք փողի կարիք ունեն։ Այն փողը, որ գալիս էր դրսից՝ այս իշխանություններից անկախ պատճառներով, ցամաքելու վրա է և դրա համար էլ նրանք արդեն սկսում են նաև նեղել արտագնա աշխատողներին։ Այս ամենի արդյունքը կլինի այն, որ այս մարդիկ կգնան, ընտանիքներին էլ կտանեն հետները և էլ հետ չեն գա»,- ասաց Արթուր Խաչատրյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:18
ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին տարածվող լուրերը
Սոցիալական մեդիայում տարածվում են լուրեր, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
21:05
Հանրապետությունում ճանապարհների վիճակը՝ ժամը 20։30-ի դրությամբ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ինչո՞ւ է հայկական կողմը խնդրել, որ ԵԱՏՄ խորհրդի նիստն անցկացվի Սանկտ Պետերբուրգում. ԱԳՆ արձագանքը
«ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անց է կացվում ԵԱՏՄ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Կենտրոնական Հունաստանում և Սալոնիկում սպասվում են հորդառատ տեղումներ և ջրհեղեղների բարձր ռիսկ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Կենտրոնական Հունաստանում և...
Աղբյուր` Panorama.am
20:34
Մեդվեդևը չի բացառել ՆԱՏՕ-ի ռազմակայանների վրա հարձակումների հնարավորությունը
ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով ՆԱՏՕ-ի ռազմակայանների վրա հարձակումների հնարավորության մասին, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Վաղը Երևանի տրանսպորտը կաշխատի մինչև ժամը 01։00-ն
«Նոա» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում գրված է․ «Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է...
Աղբյուր` Panorama.am
20:11
SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյան ֆիասկո․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «SMS-ով ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԵՐԿԻՐ կամ ԿԱՏԱՐՅԱԼ ՖԻԱՍԿՈ...
Աղբյուր` Panorama.am
19:57
Լարսը փակ է
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից...
Աղբյուր` Panorama.am
19:41
Առանց ՌԴ համաձայնության արգելվում է ռուսական զինտեխնիկայի վերաարտահանումը 3-րդ երկիր. Զախարովա
«Իսկապես ծանոթացել ենք այդ ուղերձներին: Այդ առնչությամբ ցանկանում ենք հիշեցնել 1995 թվականի հոկտեմբերի 30-ի ռազմատեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
19:29
Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները և Զառ-Սևաբերդ ավտոճանապարհը դժվարանցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:22
Մենք սպասում ենք պատասխանի․ Զախարովան՝ Կապանում ՌԴ հյուպատոսության բացման մասին
Ե՞րբ է բացվելու Սյունիքի մարզի Կապան քաղաքում  ՌԴ հյուպատոսությունը, ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց․...
Աղբյուր` Panorama.am
19:01
Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան
Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
18:49
ԶՈՒ-երում նոր նշանակումներ են եղել
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
18:44
Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած
Նոյեմբերիի 27-ին, ժամը 09:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:25
96մլն. ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
18:14
Եթե կա իսլամ, թուրք, քուրդ, արաբ, ուրեմն կա Թուրքիա. Էրդողանի նոր բանաձևը
Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է իսլամի կենտրոնական դերը Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Գյումրու ընտրություններին ընդառաջ՝ Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նոյեմբերի 28-ից մինչև  դեկտեմբերի 6-ը ներառյալ կլինի արձակուրդում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:44
2025 թ.-ին հնարավոր է դոլարի փոխարժեքը հասնի 480 դրամի. Հրանտ Միքայելյան
Կառավարությունը 2025 թ.-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնելու է 53-54%-ի, 15 մլրդ դոլարի։ Ներգրավվող պետական ահռելի պարտքը բացի բեռից արդյոք...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արմեն Ղազարյանը՝ ՆԳ փոխնախարար
Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Համբարյանին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, ՆԳ...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան
«Եվ խնդիրը միայն տնտեսական շահավետության մեջ չէ։ Պեկինը լուրջ է վերաբերվում էրդողանական Թուրքիայի պանթյուրքական երազանքին և քիչ խոսում է, բայց շատ գործում»։
Աղբյուր` Panorama.am
17:23
«Գազել»-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել ծառին. Չորս կին վնասվածքներ է ստացել
Նոյեմբերի 27-ին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական...
Աղբյուր` Panorama.am
17:17
Մայր Աթոռում տեղի է ունեցել ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը
Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:09
Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը՝ հոկտեմբեր ամսին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:59
Լեհաստանի նախագահը ԵՄ դիտորդների հետ պարեկություն է արել Հայաստան-Ադրբեջան սահմանին
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների...
Աղբյուր` Panorama.am
16:56
C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք
Կոնվերս Բանկը վերանայել է C360 փաթեթների կուտակային հաշիվներում առկա միջոցների նկատմամբ կիրառվող տոկոսադրույքը. այն բարձրացվել է, ինչի...
Աղբյուր` Panorama.am
16:47
Եգիպտոսում հայտնաբերվել է 2100 տարվա տաճար
Տյուբինգենի համալսարանի հնագետները Եգիպտոսի հնությունների ծառայության հետ միասին հնագույն Ատրիբիս քաղաքում՝ ժամանակակից Սոհագ քաղաքի մոտ...
Աղբյուր` Panorama.am
16:47
Լուրերից իմացա, որ Ալսուն դաջվածք է արել պարանոցին. Գարիկ Մարտիրոսյանի կնոջ արձագանքը
«Այսօրվա լուրերից իմացա, որ ալսուն դաջվածք է արել պարանոցին»,-ինսթագրամի իր էջում գրել է Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան։...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ձյան արգելափակումից դուրս է բերվել 63 տրանսպորտային միջոց
141 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն
Աղբյուր` Panorama.am
16:20
Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆինլանդիա
Նոյեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում: ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, կայանալու է հանդիպում Ֆինլանդիայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}