Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Արթուր Երոյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արթուր ԵՐՈՅԱՆԻՆ նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։
Մեկ այլ հրամանագրով, Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արտակ ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ նշանակել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար»: