Էրդողանը 12 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Եգիպտոս
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը 12 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Եգիպտոս, Կահիրեի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են նախագահ Աբդուլ Ֆաթահ Աս-Սիսին և Թուրքիայի դեսպան Սալիհ Մութլու Շենը։
Այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և այլ պաշտոնյաներ։
ԶԼՄ-ներն այցը անվանել են պատմական, քանի որ այն նշանավորում է Կահիրեի և Անկարայի հարաբերությունների կարգավորումը։ Երկու երկրի միջև խնդիրները ծագել են Եգիպտոսում 2013 թվականի հեղաշրջումից հետո, երբ Էրդողանը դատապարտել է զինվորականների գործողությունները։
Հարաբերությունները սկսել են բարելավվել 2023 թվականի փետրվարին, երբ Աս-Սիսին երկրաշարժից հետո ցավակցություն է հայտնել Թուրքիային, իսկ Եգիպտոսի արտգործնախարարը՝ մեկնել աղետի գոտի։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան