Փետրվարի 20-ին կհրապարակվեն 100-ից ավել պատճառները՝ Փաշինյանի հրաժարականի համար. Լարիսա Ալավերդյան
«Ես ցավակցում եմ ոչ միայն 5 (պաշտոնական՝4) զոհերի հարազատներն, այլ ողջ հայ ժողովրդին, քանի որ նրանք թիրախավորում են հայ ժողովրդին, ոչ թե առանձին անհատներին»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդի հարակից հենակետում Ադրբեջանի նախաձեռնած հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով արձանագրված զոհերին։
Նա հարցրեց, թե արդյո՞ք չի երևում, որ օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ միայն բերում է մարդկային կորուստների, այլև պետոթյան, պետականության և վերջին հաշվով հայրենիքի կորստի։
Ալավերդյանը նաև հիշեցրեց, որ փետրվարի 20-ը Հայաստանի նորագույն պատմության լուսավոր օրերից մեկն է՝ հիշեցնելով, որ 1988 թվականի այդ օրն ընդունվել է այն որոշումը, որը սկիզբ է դրել արցախյան շարժման ակտիվ փուլին։
Ալավերդյանի ներկայացմամբ, այդ օրը ԼՂՀ մարզային կոմիտեն ընդունել էր որոշում, որով դիմել էր Հայաստանի, Ադրբեջանի և ԽՍՀՄ-ի գերագույն խորհուրդներին՝ մեկ անգամ ևս խնդրելով վերանայել Արցախն Ադրբեջանին բռնակցելու բոլշևիկյան որոշումը։
Բանախոսը հորդորեց փետրվարի 20-ին ժամը 12-ին այցելեն «Եռաբլուր», հարգանքի տուրք մատուցել սուրբ նահատակներին, իսկ 16։30-ին Ազատության հրապարակում մասնակցել օրվա խորհրդով հրավիրված հանրահավաքին, որը նախաձեռնել է «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղական շարջումը։
Լարիսա Ալավերդյանն ասաց, որ հանրահավաքին կհնչեցվեն 100-ից ավել պատճառները, որոնց հիման վրա էլ կպահանջեն Նիկոլ Փաշինյաի հրաժարականը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների դեմ է հանվել Ալֆա ջոկատը
- Գլենդելում հայերը պահանջում են Փաշինյանի հրաժարականը
- Նիդերլանդները միացել է Փաշինյանի հրաժարականը պահանջող "Stop Nikol" կարգախոսին. Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան