
Հանս Քրիստիան Անդերսենը հրաժարական է տվել ժանրից. Սոս Հակոբյանը՝ Քերոբյանի մասին
Փաստաբան Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարաձել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրաժարականին ու հենց հրաժարականի տեքստին.
«Հանս Քրիստիան Անդերսենը հրաժարական է տվել ժանրից
Շատ մեծ երևակայություն է պետք ունենալ որպես Էկոնոմիկայի նախկին նախարար, որ ագրեսիվ ռեէքսպորտի (վերաարտահանման) ժամանակաշրջանում ՀՆԱ-ի աճը վերագրես քեզ կամ քո աշխատանքին։
Այնինչ, պետք էր գրել արտադրողականության աճը հիմնավորող տվյալների մասին (ոչ թե զուտ գրել, որ արտադրողականությունը աճել է), որովհետև ռեէքսպորտի թեման մի օր փակվելու է և մենք մնալու ենք մեր տնտեսական պոտենցիալի հետ հանդիման»։