Արամ Առաջինն այս հարցում ասելիք ունի. Սևակ Հակոբյան
«Հայոց պատմության դասագրքի հարցը միայն ներհայաստանյան խնիրդ չէ։ Այն վերաբերում է նաև Սփյուռքին, քանի որ Սփյուռքի մեջ մենք հայ ենք մեծացել «Հայոց լեզու» և «Հայոց պատմության» դասագրքերով»,- ԿԳՄՍ նախարարության դիմաց «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժումի նախաձեռնողությամբ կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց Լիբանանի «Զարթօնք» թերթի խմբագիր Սևակ Հակոբյանը։
Նա կոչով դիմեց Սփյուռքի կառույցներին, նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին. «Իմ կոչը Արամ Առաջինին՝ ինքն այստեղ ասելիք ունի։ Մենք սփյուռքի մեջ հայ ենք մեծացել նայելով այստեղի ժողովրդին, այստեղի մտավորականներին։ Հայաստանում կան մտավորականներ, հասարակական, մշակությիան գործիչներ, որոնք մեզ հայ են պահել։ Այս այս դասագրքերով նման մտավորականներ չեն պատրաստվի, այդ դասագրքով կպատրաստվի երկիր, հող հանձնող էլիտա, որին բացի էլիտայից ամեն ինչ կարելի է կոչել»,- ասաց Սևակ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են խոտանել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։
Հարակից հրապարակումներ`
- Հայ ժողովուրդը պետք է սթափվի, չպետք է վախի մեջ լինի. Աննա Մայիլյան
- Ժաննա Անդրեասյանն իր գաղափարախոսությամբ կարող է հավակնել Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնին. Էդգար Ղազարյան
- Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին