Ֆրանսիացի ֆերմերները ի նշան բողոքի գոմաղբ են լցրել Աժենի բանկի դիմաց
Ֆերմերները, ովքեր կառավարության կողմից նախապես հայտարարված աջակցության միջոցները համարում են անբավարար, գոմաղբ են լցրել Ֆրանսիայի Աժեն քաղաքում գտնվող բանկի մասնաճյուղի դիմաց։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։
«Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 14-ին, գոմաղբ է բեռնաթափվել Աժենի բանկի մասնաճյուղի դիմաց, և ֆերմերները խոստանում են առաջիկա օրերին տեղական մակարդակով հետագա քայլեր ձեռնարկել»,-հաղորդում է հեռուստաալիքը:
Նշվում է, որ բողոքի ակցիան տեղի է ունեցել մինչև ժամը 08.00-ը՝ երկրի երկրորդ խոշոր գյուղատնտեսական արհմիության՝ Coordination rurale-ի կոչով։
«Մենք թիրախավորեցինք բանկերը, քանի որ մեզ չլսեցին: Մենք խնդրեցինք (վարչապետին) Գաբրիել Աթալից դրամական միջոցներով աջակցել, բայց ոչինչ չհայտարարվեց... Այդ պատճառով, այսօր մենք թիրախավորելու ենք գերատեսչության բոլոր բանկերը՝ (Lot-et- Garonne ) ասելով, որ մեզ փող է պետք, մեզ թթվածին է պետք»,-BFMTV-ի եթերում ասել է արհմիության տեղական մասնաճյուղի համանախագահ Խոսե Պերեսը:
Նրա խոսքով, եթե իրենց կոչերը չլսվեն կառավարության կողմից, ֆերմերները նախարարների հետ հանդիպման կգան Գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսում, որը կանցկացվի փետրվարի 24-ից մարտի 3-ը։
Հարակից հրապարակումներ`
- ֆերմերները դժգոհում են, ովքե՞ր են ստացել գյուղատնտեսական անտոկոս վարկերը
- Իտալիայի ֆերմերները Հելոուինի նախաշեմին հայտնել են դդմի բերքի 15%-ով կրճատման մասին