ՔԾ․ 2023-ին ձերբակալվել է 36 անձ, որից 3-ը՝ Քրեակատարողական ծառայության աշխատակից, 32-ը՝ քաղաքացի
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ին այցելել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն՝ վերջինիս 2023թ․ գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից։
«Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը և պետի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև՝ հաշվետու ժամանակահատվածի և նախորդ տարիների ընթացքում գրանցված ցուցանիշների համեմատական վերլուծությունը: Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն անդրադարձել է Քրեակատարողական ծառայության ոլորտում թվայնացմանն ուղղված աշխատանքներին:
Զեկուցվել է, որ Ծառայության բյուջեն կատարվել է 99,79%-ով:
Հանցավորության դեմ պայքարի շրջանակներում Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների օպերատիվ ստորաբաժանումների կողմից ներկայացվել է հանցագործության մասին 1122 հաղորդում, որից 489-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, այդ թվում 3-ը՝ կոռուպցիոն հանցագործություններ, 146-ը՝ թմրամիջոցների շրջանառության։ Օպերատիվ բաժինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է 36 անձ, որից 3-ը՝ Քրեակատարողական ծառայության աշխատակից, 32-ը՝ քաղաքացի։
2023թ․ ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից հայտնաբերվել են 1496 բջջային հեռախոս, մոտ 912 գրամ և 607 հատ թմրամիջոց, մոտ 1600 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և այլ արգելված իրեր։
Անցկացվել է 149 ծառայողական քննություն, արդյունքում՝ կիրառվել են տարբեր տեսակի տույժեր 137 աշխատակցի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան